spot_imgspot_img

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

IDBank-ը տեղեկացնում է, որ МИР քարտային համակարգի օպերատորի նկատմամբ կիրառված սահմանափակումներով պայմանավորված՝ Հայաստանի տարածքում МИР քարտերի լիարժեք աշխատանքը IDBank-ի POS-տերմինալներում և բանկոմատներում հնարավոր չի լինի ապահովել։

Այդպիսով՝ մարտի 30-ից սկսած՝ IDBank-ը դադարեցնում է МИР վճարային քարտերի սպասարկումը։ Դա նշանակում է, որ այն վաճառակետերում, որտեղ տեղադրված են IDBank-ի POS/vPOS տերմինալները, ցավոք, МИР քարտերով վճարում հնարավոր չի լինի կատարել։ МИР քարտերից հնարավոր չի լինի նաև գումար կանխիկացնել IDBank-ի բանկոմատներում։

IDBank-ը հայցում է հաճախորդների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Բանկի գործող քարտատեսակներին և դրանց լայն հնարավորություններին կարող եք ծանոթանալ հղումով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հիշեցնենք, որ «Միր» ռուսական վճարային համակարգի քարտերը մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS-տերմինալներում:

spot_img

Նմանատիպ նյութեր

Wildberries Travel ծառայությունը հասանելի է դարձել Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների բնակիչների համար

Ռուսական Wildberries առցանց հարթակի թիմը հայտարարել է Wildberries Travel ծառայության ծածկույթի...

Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել Արամ Մխիթարյանը

Yandex Armenia-ի ղեկավար Է դարձել Արամ Մխիթարյանը, ով պատասխանատու է լինելու...

Humane ստարտափը AI գործառույթներով գաջեթի վաճառք է սկսել

Humane ստարտափը սկսել է իր AI Pin կրելի գաջեթի բաց վաճառքը...

BV Բրազիլական բանկը ներկայացնում է ավտոմեքենաների առևտրի թոքենիզացված ծառայություն

BV Bank-ը` Բրազիլիայի առաջատար ավտովարկատուն, մեկնարկում է փորձնական ծրագիր, որն օգտագործում...