Ամերիաբանկն առաջինը Հայաստանում հնարավորություն է տալիս իր հաճախորդներին հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին օնլայն ռեժիմում։
Հաճախորդները կարող են Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով 24/7 ռեժիմում հետևել ելքային փոխանցումների ընթացքին, ստանալ ամբողջական տեղեկություն գումարը շահառուի բանկ հասնելու վերաբերյալ` առանց հավելյալ հարցումներ կատարելու:
Ամերիաբանկը առաջինը Հայաստանում ներդրեց SWIFT global payment innovation (gpi) ծառայությունը և մեկ տարի առաջ SWIFT միջազգային կազմակերպության կողմից ճանաչվեց gpi-հարթակի լիիրավ անդամ, ինչի շնորհիվ այսօր արդեն նոր հնարավորություն է ստեղծվել հաճախորդների համար ինքնուրույն հետևելու իրենց փոխանցումների ընթացքին: SWIFT gpi համակարգը ներառում է նաև միջազգային փոխանցումների ընթացքի վերահսկման այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են՝ միջանկյալ/թղթակից բանկերի կողմից փոխանցման կասեցումը և փոխանցման մերժումն ու վերադարձը:
Ամերիաբանկը ոչ միայն ստեղծել է հարթակ իր կորպորատիվ և մանրածախ հաճախորդների համար, այլև կարող է ստանձնել միջնորդի դեր տարածաշրջանի մակարդակով: Ունենալով միջազգային փոխանցումների լայն աշխարհագրություն` SWIFT gpi-ը հնարավորություն է տալիս Ամերիաբանկի հաճախորդներին իրական ժամանակում հետևելու կատարված փոխանցումներին:





