spot_imgspot_img

ԱՄԷ-ում գործարկվել է թվային ակտիվների ազատ գոտի

Ռաս Ալ Խայմայում գործարկվել է RAK Digital Asset Oasis (RAK DAO) ազատ առևտրի գոտին, որը նախատեսված է թվային ակտիվների, Web3 և արհեստական ​բանականության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերություններին աջակցելու համար:

Ազատ գոտին ուղղված է թվային և վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցողներին, ինչպիսիք են մետավերսը, բլոկչեյնը, կոմունալ թոքենները, վիրտուալ ակտիվների դրամապանակները, անփոխարինելի թոքենները (NFT), ապակենտրոնացված ավտոնոմ  կազմակերպությունները (DAOs), ապակենտրոնացված հավելվածները (DApps) և այլ բիզնեսներ, որոնք առնչվում են Web3-ին:

RAK DAO-ն և էկոհամակարգի իր գործընկերները կսկսեն դրամաշնորհային ծրագիր և աջակցություն կտրամադրեն ընկերություններին տեխնոլոգիաների, մարքեթինգի և բիզնեսի զարգացման ոլորտներում: 2023 թվականի մարտին օրենք է ընդունվել նոր ազատ գոտի ստեղծելու մասին՝ որպես էմիրության տնտեսական դիվերսիֆիկացմանը աջակցելու ջանքերի մի մաս։

Ազատ գոտին կտրամադրի խորհրդատվական և մասնագիտական ​​ծառայություններ, մուտք դեպի հիբրիդային աշխատանքային տարածքներ, ինկուբատորներ, աքսելերատորներ և ֆինանսավորում:

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...