Բոտերի շուկան զարգանում և ավելացնում է նոր առաջարկներ: Telegram-ում բիզնեսը հեշտացնելու համար ստեղծվեցին բազմաթիվ բոտեր:
Facebook-ը և իրեն պատկանող WhatsApp-ն ըստ վիճակագրական տվյալների այս սանդղակի առաջատարներն են:
Արհեստական բանականության վրա հիմնված հավելվածներին իրական մարդկանց հետ շփվելու համար միջոցներ են հարկավոր, իսկ չաթբոտերի կիրառումը հարմար տարբերակներից մեկն է:
Անցած տարվա հունիսից Telegram-ը գործարկեց բոտ-հարթակը:
Այս ոլորտում ստեղծվեցին տասնյակ ստարտափներ, իսկ Chatfuel-ը հանդես եկավ որպես Telegram-ում բոտեր ստեղծելու միջոց:
Digit-ը թույլ է տալիս աշխատել բանկային հաշվի հետ, իսկ Pana-ն տեքստային հայտեր ընդունող և դրանք պատվերի վերածող օնլայն տուրիստական ընկերություն է:
ExpenseBot-ը շնորհիվ իր հարմար ինտերֆեյսի օգնում է վերահսկել ծախսերը, Money Pie–ը՝ վարկերը և պարտքերը, իսկ Unicorn Bay–ը ֆոնդային բորսայի բաժնեմասերի ինֆորմացիան:





