Փաստաթղթեր, նոութբուք և կայուն ինտերնետ կապ. այն ամենն, ինչ անհրաժեշտ է հեռավար աշխատողներին: Նրանք կարող են ուսումնասիրել աշխարհի տեսարժան վայրերը՝ շարունակելով կառուցել իրենց կարիերան և փորձ ձեռք բերել իրենց ոլորտում:
Նյութը պարունակում է լողափնյա հանգստավայրերի ընտրանի, որոնք լավագույնս համապատասխանում են այն մարդկանց, ովքեր հեռավար են աշխատում: Այս վերլուծությունը հաշվի է առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են բնակչության թվաքանակը, ինտերնետի միջին արագությունը, ցերեկային ժամերը, զվարճանքի տարբերակները, վարձակալության և կեցության միջին ծախսերը և հանցագործության մակարդակը: Ձեզ ենք ներկայացնում ռուսական rb.ru կայքի հրապարակումը, որը հիմնվել է Remote ծառայության հիման վրա:
Բրեյդս (Մոնսերատ)
Բրեյդսը Կարիբյան ծովի Մոնսերատ կղզու դե ֆակտո մայրաքաղաքն է, ըստ Remote-ի վերլուծության, այն լավագույն լողափնյա հանգստավայրն է հեռահար աշխատանքի համար: Դրա առավելությունների թվում են խաղաղ և գեղատեսիլ բնությունը, բնակարանների վարձակալության ցածր արժեքը (միջինը $260 ամսական) և հանցագործության ամենացածր մակարդակը բոլոր վերլուծված վայրերից:
Վալլի (Անգիլիա)
Այն գտնվոմ է Կարիբյան կղզիներում և հեռավոր աշխատողների համար համարվումէ. որպես երկրորդ լավագույն լողափային հանգստավայր: Անգիլիայի մայրաքաղաքը՝ Վալլին, ունի ընդամենը 1067 բնակիչ: Քաղաքում ցերեկը տևում է միջինում 10 ժամ:
Զադար (Խորվաթիա)
Երրորդ տեղը Զադարն է, որը գտնվում է Խորվաթիայի Դալմատիայի ափին: Եվրոպական այս քաղաքը հայտնի է իր հանգիստ լողափերով և հիասքանչ մայրամուտներով, ինչպես նաև իր հռոմեական և վենետիկյան ավերակներով: Զադարում ապրելու միջին արժեքը մեկ անձի համար կազմում է 657,75 դոլար: Մեկ սենյականոց բնակարանը կարժենա միջինը 362,84 դոլար՝ ավելի էժան, քան հովտում գտնվող նմանատիպ տարբերակը: Ցուցակի բոլոր վայրերի շարքում Զադարն ունի ամենաերկար ցերեկային ժամերը՝ միջինը 12 ժամ:
Լագոս (Պորտուգալիա)
Չորրորդ տեղում գտնվող Լագոսը քաղաք է Պորտուգալիայի հարավում, որը հայտնի է զբոսաշրջիկների կողմից և ունի աշխույժ գիշերային կյանք: Լագոսն առաջարկում է գեղատեսիլ ավազոտ լողափեր՝ շրջապատված բարձր ժայռերով և արևի լույսով, որը հասանելի է օրական միջինը 12 ժամ: Հեռավար աշխատողները քաղաքում կարող են այցելել մոտ 280 տարբեր զվարճանքի վայրեր, ներառյալ նավով շրջագայությունները ծովային քարանձավներով, դելֆինների դիտումը և տեղական գինիների համտեսումը:
Թաղազուտ (Մարոկկո)
Այս փոքրիկ ձկնորսական գյուղը, որտեղ գտնվում է Մարոկկոյի լավագույն ճամփորդական լողափը, զբաղեցնում է ցուցակի հինգերորդ տեղը: Թաղազուտն առաջարկում է ամենամատչելի վարձակալության գները՝ ամսական միջինը $126: Ավելին, այն զբաղեցնում է երկրորդ տեղը կյանքի ամենացածր ծախսերի առումով (մեկ անձի համար ամսական միջինը 330 դոլար), որը զիջում է միայն Հնդկաստանում գտնվող Գոային: Այս գործոնը հեռավար աշխատողներին թույլ կտա խուսափել ավելորդ անհանգստություններից՝ կապված ֆինանսական հոգսերի և կյանքի բարձր գնի հետ:
Սենտ Ջորջ (Բերմուդա)
Վեցերորդ տեղում Բերմուդյան կղզիների Սենտ Ջորջ քաղաքն է։ Այս ծովափնյա հանգստավայրն առաջարկում է ամենաարագ ինտերնետի միջին արագությունը՝ 102,77 Մբիթ/վրկ: Հեռավար աշխատողներին հարկավոր է բարձր արագությամբ ինտերնետ, որպեսզի «ներկա գտնվեն» վիրտուալ հանդիպումներին և գործակցեն թիմի այլ անդամների հետ: Իսկ այդ ամենն անհնար է առանց ուժեղ և կայուն ինտերնետ կապի։ Այնուամենայնիվ, Սենտ Գեորգը ունի նաև թերություններ, օրինակ թանկ կյանքը (մեկ անձի համար միջինը 1558 դոլար): Բնակարանների վարձակալության արժեքը նույնպես բարձր է՝ մեկ անձի համար միջինը 1360 դոլար:
Գոա (Հնդկաստան)
Հնդկական Գոա քաղաքը, որը զբաղեցրել է յոթերորդ տեղը, միավորում է պորտուգալական և հնդկական մշակույթների յուրահատուկ խառնուրդը, ինչպես նաև գեղեցկությունն ու մատչելիությունը: Ցուցակի բոլոր ծովափնյա հանգստավայրերից Գոան առաջարկում է ապրելու ամենացածր ծախսերը՝ մեկ հոգին միջինը ծախսում է $257: Իսկ բնակարանների վարձակալության մատչելիության առումով այն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ամսական միջինը 202 դոլար:
Ֆլիկ ան Ֆլակ (Մավրիկիոս)
Ութերորդ տեղում Ֆլիկ ան Ֆլակ-ն է՝ ծովափնյա ձկնորսական գյուղը՝ սպիտակ ավազոտ լողափերով, Մավրիկիոսի արևմտյան ափին։ Մեկ սենյականոց բնակարանները կարժենան ամսական միջինը 219 դոլար:
Բրիջթաուն (Բարբադոս)
Իններորդ տեղում Բրիջթաունն է՝ Բարբադոսի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը։ Քաղաքը հայտնի է ինտերնետի բարձր արագությամբ (միջինը 60,25 Մբիթ/վրկ) և երկար ցերեկային ժամերով, միջինում ՝ 12 ժամ:
Նորդ (Արուբա)
Տասներորդ տեղում է Noord-ը՝ Արուբայի գունեղ զբոսաշրջային կենտրոնը։ Այս քաղաքում ապրելու արժեքը բավականին բարձր է՝ մեկ անձի համար միջինը 798 դոլար։ Տուն վարձելը կարժենա ամսական մոտավորապես $553:
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին





