spot_imgspot_imgspot_imgspot_img

Աշխարհում ֆինանսական բոլոր գործարքների 47%-ը կատարվում է Հյուսիսային Ամերիկայում. 2022 թվականի 1-ին եռամսյակի արդյունքները

2022 թվականի 1-ին եռամսյակում, համաշխարհային ֆինտեխ ֆինանսավորումը  կազմել է 37 միլիարդ դոլար: Դա երբևէ հանգանակված գումարների առումով երրորդ ամենաբարձր եռամսյակն է և ամենաակտիվ եռամսյակը բոլոր ժամանակների գործարքների առումով՝ 1091 գործարք:

Աշխարհում ֆինանսական բոլոր գործարքների 47%-ը կատարվում է Հյուսիսային Ամերիկայում: Վերջինը ստանում է համաշխարհային ֆինանսավորման 51%-ը՝ 10 անգամ ավելի, քան Աֆրիկան, Հարավային Ամերիկան ​​և Մերձավոր Արևելքը միասին վերցրած։

Ֆինտեխ ոլորտում, 2022 թվականի 1-ին եռամսյակում կնքված գործարքների առաջին հնգյակում են՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Սինգապուրը և Կանադան։ Միայն երեք երկիր՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը ստանում են ամբողջ ֆինանսավորման 70%-ը:

Ֆինտեխ վենչուրային կապիտալի շուկայում ամենաակտիվ ներդրողը եղել է Tiger Global-ը, որին հաջորդում են Sequoia-ն և GFC-ն:

Fintech-ի բոլոր գործարքների կեսը բաժին է ընկել երկու հատվածին՝ բանկային կամ վարկային և կրիպտո ու բլոկչեյն նախագծերին:

Ամփոփոփելով, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ֆինտեխ ընկերությունների գործարքների դինամիկան և ֆինանսավորման ծավալը 2021 թվականի համեմատ՝  պահպանվել է:

Ամբողջական զեկույցը կարող եք գտնել այստեղ:

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Kastle-ը ներգրավել է $24 միլիոն

Kastle-ը Series A ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 24 միլիոն դոլար՝ սպառողական...

S&P Global-ը ձեռք է բերել OpenZeppelin ընկերությունը

S&P Global-ը պայմանավորվել է ձեռք բերել OpenZeppelin սմարթ պայմանագրերի անվտանգության ընկերությունը,...

Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացնում է ՀՀ բանկերի՝ 2015–2025թթ. հիմնական ցուցանիշների վերլուծությունը

Բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման միտումները...