Աշխատողի և գործատուի նույն երկրում ապրելը՝ բավականին պարզեցնում է վարձատրության գործընթացը: Բայց ամեն ինչ ավելի բարդ է դառնում, երբ խոսքը գնում է արտասահմանյան աշխատողների վարձատրության մասին: Ավելի երկար ժամանակ է պահանջվում գումարի փոխանցման համար։ Երբեմն անհրաժեշտություն է առաջանում օգտվել երրորդ անձի ծառայությունից:
Բլոկչեյն համակարգերը կարող են հեշտացնել գումարի տեղաշարժը գործատուի և աշխատողի միջև։ Ամեն ինչ ավելի արագ կլինի, իսկ միջնորդների բացակայությունը կնպաստի փոխանցման ծախսերի կրճատմանը։ Բացի այդ, ընկերություններին հարկ չի լինի օգտագործել արտաքին ռեսուրսներ, քանի որ բլոկչեյնի թափանցիկությունը երկու կողմերին թույլ է տալիս տեսնել, թե այժմ որտեղ է գտնվում վճարումը:
Բլոկչեյնում տեղեկությունները կեղծելը գրեթե անհնար է: Միակ պատասխանատու գործոնն այն է, որ բոլոր գործարքները հանրությանը հասանելի են։ Իհարկե, հնարավոր է ստեղծել փակ շղթա՝ արդյունքում կստացվի համակարգ, որտեղ պատասխանատու կլինեն մի քանի հոգի՝ շղթան թարմացնելու և ստուգելու համար, այս պարագայում էլ կհեշտանա հակերների գործը:
Բլոկչեյնը ներգրավված է ապահովագրության, ապրանքագրերի և առևտրի ֆինանսավորման ոլորտում։
Ապահովագրողները դեռևս փորձում են հասկանալ, թե ինչպես ճիշտ օգտագործել բլոկչեյնն իրենց գործող կառույցներում: Սակայն որոշ զարգացումներ, որոնք հիմնված են բլոկչեյն համակարգի վրա, այս ոլորտում արդեն ակտիվորեն օգտագործվում են :





