spot_imgspot_imgspot_img

Բլոկչեյն ընկերություններում ներդրումները նվազել են

2019 թվականին բլոկչեյն արդյունաբերությունում վենչուրային ներդրումների ծավալը նվազել է 35%-ով` կազմելով 2.79 միլիարդ դոլար: Նախորդ տարվա արդյունքներով բլոկչեյն արդյունաբերության ներդրումների ծավալը կազմել էր 4,25 միլիարդ դոլար:

2015 և 2019 թվականների ընթացքում բլոկչեյն ընկերություններում վենչուրային կապիտալի ամենաակտիվ ներդրողները եղել են՝ Fenbushi Capital-ը, Blockchain Capital-ը, Pantera-ն, Andreessen Horowitz-ը և NEO Global Capital-ը:

2019 թվականի ամենախոշոր գործարքները եղել են Ripple-ի, Figure-ի և Proxicoin-ի հետ, որոնց ներդրումները կազմել են համապատասխանաբար 200, 103 և 100 միլիոն դոլար:

DeFi շուկայի իրավիճակը

2019-ի վերջին ապակենտրոնացված ֆինանսների (DeFi) շուկայում արգելափակվեց ավելի քան 1 միլիարդ դոլար, մինչդեռ 2019-ի սկզբին այդ գումարը կազմել էր ընդամենը 300 միլիոն դոլար: 2020-ի սկզբին DeFi-պլատֆորմների կողմից արգելափակված միջոցների քանակը ավելի քան կիսով չափ նվազել է:

Bitcoin-ի անկումը

Բիթքոինը մեծապես տուժեց 2020-ի սկզբի խուճապի պատճառով՝ կորոնավիրուսային պանդեմիայի տարածման պատճառով: 2019-ին աշխարհի հիմնական կրիպտոարժույթն աճել էր 90%-ով:

Bitcoin փոխարժեքի կտրուկ անկումը 2020 թվականի սկզբին ցույց է տալիս, որ կրիպտոարժույթը դեռևս չի կարող դասվել ներդրումային ցածր ռիսկեր ունեցող ակտիվների թվին:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...