Կա կարծիք, որ բլոկչեյնը սպառնալիքի տակ է դնում բանկերի գործունեությունը, սակայն վերջին իրադարձությունները ցույց են տալիս՝ բանկերը փորձում են ադատպատցնել բլոկչեյնը:
Այնուամենայնիվ, բլոկչեյնն ունի առավելություններ՝ գործարքների թափանցիկությունը, ավտոմատ վճարային համակարգի կիրառումը:
Ցանկացած ինֆորմացիա պահպանելով թվային ֆորմատով ՝ այն ազատում է բանկի աշխատակցին թղթաբանական գործընթացից:
Այս ավտոմատիզացիան թույլ է տալիս խնայել մի շարք ռեսուրսներ և սա է պատճառը, որ բանկերն իրականում շահում են թվային տեխնոլոգիաներից՝ կարճ ժամանակահատվածում կատարելով ավելի շատ գործարքներ:





