Ինչի՞ն պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել այսօր FinTech արտադրանք թողարկելու ժամանակ: Այս թեմայով զրուցել են «Սբերբանկի», «ՄՏՍ բանկի» փորձագետները և humex ծառայությունների դիզայներական ընկերության գործադիր տնօրեն Եվգենիա Չերկաշինան, որը հրապարակվել է rb.ru-ում:
FinTech ոլորտի նորությունները.
- FinTech ստարտափների, նաև ամբողջ ՏՏ շուկայի զարգացումը, կախված է օտարերկրյա ծրագրերից և հարթակներից: Սա ներառում է արտադրանքի մշակման միջավայր և նախագծման, տվյալների վերլուծության և կառավարման գործիքների մասնագիտացված ծրագրեր, օրինակ՝ գործընթացի կազմակերպում և նախագծերի կառավարում:
Այսպիսի լուծումներ առաջարկող շատ ընկերություններ լքեցին շուկան և դադարեցրին լիցենզիաներ վաճառել ռուսական ընկերություններին։ Այստեղ ստարտափները երկու տարբերակ ունեն՝ ամբողջ թիմը տեղափոխել արտերկիր կամ գաղափարի փուլում որոշել, թե ինչ այլընտրանքային ծրագրերից կարելի է օգտվել:
- Ավելի հանգիստ ժամանակներում խոշոր ընկերությունները և բանկերը կարող էին իրենց թույլ տալ տարիներ շարունակ ոչ շահավետ ստարտափներ պահել՝ օգտատերերին գրավելու, իրազեկվածությունը բարձրացնելու համար. և այս ամենը միայն ապրանքանիշի հեղինակության համար: Հիմա դրանք զանգվածաբար փակվում են։ Օրինակ, Սբերբանկը հրաժարվել է Citymobil ծառայությունից։ Այն նախագծերը, որոնք նախատեսում են հնարավորինս արագ շահութաբեր դառնալ, այսօր հնարավորություն ունեն ներդրումներ ստանալու։
- Համաձայն վերջին ուսումնասիրությունների՝ ստարտափների 35%-ը ձախողվում է, քանի որ նրանց արտադրանքը ոչ մեկին պետք չէր։ Այսօր Ռուսաստանում և աշխարհում մարդկանց վարքագծի սցենարները սովորականից ավելի արագ են փոխվում, և թիրախային լսարանի կարիքների մեջ չընկնելու վտանգը էլ ավելի է մեծացել։
Հետևաբար, կարևոր է սկսել փորձարկել ձեր գաղափարները որքան հնարավոր է շուտ և հրաժարվել դրանցից, եթե չեն աշխատում: Պրոդուկտը պետք է շուկա դուրսբերել որքան հնարավոր է շուտ՝ անգամ վաղաժամ, նույնիսկ եթե մի փոքր «հում» կտորներ կան, որպեսզի համոզված լինեք, որ այն պահանջարկ ունի:
- Առանձնահատուկ նշանակություն ունեն հարաբերությունները պետության հետ։ Ամբողջ ՏՏ ոլորտը պետք է հետևի, թե ինչ է կատարվում օրենսդրական դաշտի, բանկերի, արժույթների կարգավորման և այլնի հետ կապված։
- Ի դեպ, պետությունը դառնում է շուկայում ակտիվ խաղացող։ Այսօր այն ակտիվորեն աջակցում էվ ՏՏ ստարտափներին արտոնություններով և սուբսիդիաներով:Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին





