spot_imgspot_imgspot_img

Լավագույն թվային բանկը Հայաստանում

Global Banking and Finance Review ամսագիրը Evocabank-ին ճանաչել է
2020թ. Լավագույն թվային բանկը Հայաստանում
:

Global Banking & Finance Review ամսագիրը Մեծ Բրիտանիայում հիմնադրված առաջատար օնլայն և տպագիր ամսագիր է։ Այն 2010թ․-ից ներկայացում է անկախ տեղեկատվություն ֆինանսական աշխարհի՝ բենքինգ, բրոքերային գործարքներ, ֆոնդեր, կորպորտատիվ կառավարում, նախագծերի ֆինանսավորում, միացումներ ու միավորումներ, հարկեր ու հաշվապահություն, ներդրումներ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և այլ ակտուալ թեմաների մասին։

Ամեն տարի Global Banking & Finance Review ամսագիրը մրցանակներ է շնորհում փորձառությամբ և շարունակական զարգացմամբ աչքի ընկած ընկերություններին։

Մրցանակաբաշխության ժյուրին՝ բաղկացած հետազոտական թիմից, խմբագրից և հրատարակչից, ուսումնասիրում է անվանակարգերի թեկնածուներին՝ ըստ հստակ սահմանված չափանիշների, այնուհետև ընտրում հաղթողին։

Global Banking & Finance Review մրցանակն արտացոլում է ընկերության նորարարությունը, ձեռքբերումները, ռազմավարությունը, առաջադեմ և ոգեշնչող փոփոխությունները։

Evocabank-ը ստացել է մրցանակը նաև 2019թ․։

Ի դեպ, Evocabank-ը 3-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում նաև Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...