spot_imgspot_imgspot_img

Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում

Evocabank-ը 4-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում:

Global Finance հեղինակավոր ամսագիրը Evocabank-ին ճանաչել է
2020թ. Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում:

Հաղթողները ընտրվել են խորհրդատվության, տեխնոլոգիաների և աութսորսինգի համաշխարհային առաջատար «Infosys» ընկերության բարձրակարգ գնահատողների կողմից:

Հաղթող բանկերը ընտրվել են հետևյալ չափանիշների հիման վրա`

  • թվային հաճախորդների ներգրավման և սպասարկման հուսալի ռազմավարություն,
  • թվային ծառայությունների ոլորտում հաճախորդների ներգրավում,
  • թվային հաճախորդների թվաքանակի աճ,
  • բանկային պրոդուկտների տիրույթի ընդլայնում, թվային նախաձեռնությունների արդյունքում ստացված զգալի օգուտների վկայություն,
  • վեբ կայքի ու դրա մոբայլ տարբերակի դիզայն և ֆունկցիոնալ բնութագրիչներ:

«Այս տարի գլոբալ համավարակն արագացրեց անցումը թվային բենքինգին, բայց առաջադեմ բանկերն արդեն այդ ճանապարհին էին», – ասաց Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «The Digital Bank Awards-ը կենտրոնանում է այն ֆինանսական հաստատությունների վրա, որոնք առաջնորդում են անցումը դեպի բենքինգի նոր աշխարհ»:

Global Finance ամսագրի մասին. այն հիմնադրվել է 1987թ., այն լույս է տեսնում ավելի քան 50,000 օրինակով և տարածվում 187 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողների բանակը ընդգրկում է կորպորատիվ և ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են բազմազգային ընկերություններում և ֆինանսական կազմակերպություններում ներդրումային և ռազմավարական որոշումների ընդունման համար: Ամսագրի կայքը՝ GFMag.com, առաջարկում է ֆինանսական վերլուծություններ և հոդվածներ, որոնք հիմնվում են միջազգային ֆինանսական շուկաներում աշխատանքի 33-ամյա ժառանգության վրա: Global Finance ամսագրի գլխամասը գտնվում է Նյու-Յորքում, իսկ տարածաշրջանային գրասենյակները սփռված են աշխարհով մեկ: Global Finance ամսագիրը բանկերի և ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների շրջանում ընտրում է լավագույններին: Այդ մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...

UnionPay քարտ․ ի՞նչ է այն և ի՞նչ հնարավորություններ է տալիս

Բանկային քարտերի հնարավորությունները մեծապես պայմանավորված են դրանք սպասարկող վճարային համակարգերով, որոնք...