spot_imgspot_imgspot_imgspot_img

Մեսսին ստեղծել է իր ներդրումային ընկերությունը, որը ներդրումներ կանի սպորտում

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկներից մեկը՝ Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ներդրումային ընկերություն է ստեղծել՝ սպորտի, տեխնոլոգիաների և մեդիայի ոլորտում ներդրումներ կատարելու համար։ Play Time-ը կտեղակայվի Սան Ֆրանցիսկոյում և կգլխավորի Viki-ի գործադիր տնօրեն Ռազմիկ Հովագիմյանը:

Ընկերության ֆինանսավորման չափն առայժմ չի նշվում:

«Ուրախ եմ, որ Play Time-ը կաշխատի համարձակ ձեռներեցների հետ ամբողջ աշխարհից»,- ասել է Լիոնել Մեսսին:

PlayTime-ը ներդրումներ կկատարի սպորտի, լրատվամիջոցների, օրինակ՝ ֆուտբոլային տեխնոլոգիաներ զարգացնող ստարտափների մեջ։ Ընկերությունը կդառնա Լիոնել Մեսսիի հիմնական ներդրումային մեքենան։

Արգենտինայի հավաքականի հարձակվող, իսպանական «Բարսելոնայի», իսկ այժմ ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին խաղացող Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր է, ինչպես նաև աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկներից մեկը։ Բաց աղբյուրների համաձայն՝ Մեսիան վերջին 9 տարվա ընթացքում վաստակել է ավելի քան 550 միլիոն դոլար, բացի սպորտային գործունեությունից, Մեսսիի եկամուտը գոյանում է գովազդային պայմանագրերից և համաշխարհային բրենդների հետ գործակցությունից։

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք միանալով մեր Տելեգրամյան ալիքին:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները

Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման...

Մարզային տնտեսության զարգացումը՝ բանկային համակարգի կիզակետում

Հայէկոնոմբանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպո-ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր ՓՄՁ վարկավորման...

Դավիթ Թադևոսյանը Քիշնևում մասնակցում է թվային կապակցվածության զարգացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի...

Ամիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Միջոցառման շրջանակում բանկային համակարգի ներկայացուցիչներն ու մարզերում գործունեություն ծավալող բիզնեսները ներկայացրին...