Հունիսի 25-26-ը Լոնդոնում կկայանա բանկային ոլորտի նորամուծությունների վերաբերյալ մեծածավալ կոնֆերանս:
Միջոցառման ժամանակ կքննարկվեն այնպիսի հարցեր ինչպիսիք են՝ բաց բանկինգի և API-ի աճող ազդեցությունը, արհեստական բանականությունը, մեծածավալ ինֆորմացիայի անալիտիկան և այլն: Կոնֆերանսի մասնակիցներին սպասվում են նաև թեմատիկ հետազոտությունների պրակտիկ խորհուրդներ և տարբեր քննարկումներ:
Միջոցառման մասնակցությունն օգտակար կլինի թոփ մենեջերների համար, որտեղ նրանք կիմանան՝ ինչպե՞ս տեխնոլոգիաները կփոխեն բանկային համակարգը, կլսեն խոշորագույն ֆինանսական հաստատությունների (ING Bank, BBVA, First Direct) բանախոսների զեկույցներ, կբացեն նոր հոսք ֆինտեխ ստարտափների համար:
Ի՞նչ թեմաներ կքննարկվեն MoneyLIVE թվային բանկինգ 2019-ի շրջանակում.
Բաց բանկինգ– API-ի բացումը բանկային ոլորտում դեռևս ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս: Մասնագետները կփորձեն պարզաբանել, թե ինչպե՞ս կարելի է հաջողության հասնել բաց էկոհամակարգում:
Փորձ– Կմասնակցեն բանկում հաճախորդների սպասարկման փորձագետներ և կներկայացնեն սպասարկման համակարգը լավացնելու ուղիներ:
Տեխնոլոգիաներ– առանձին բաժին նվիրված կլինի ստարտափներին, որոնք աշխատում են վիրտուալ օգնականների (AI) հաճախորդների հետ:





