PSD2-ը Եվրոպայում ներդրեց բաց բանկինգը, որը սպառողներին և բիզնեսներին իրավունք էր տալիս մուտք գործել իրենց վճարային հաշիվներ երրորդ կողմի պրովայդերների միջոցով:
Այժմ, «Բաց Ֆինանսների Ասոցիացիա»-ն (Open Finance Association OFA) հավատարիմ է բաց բանկային գործունեության առավելությունները ֆինանսական ապրանքների ավելի լայն շրջանակին հասցնելու համար:
Ֆինտեխ առաջատար ընկերությունների աջակցությամբ, ներառյալ GoCardless-ը, Volt-ը, Token-ը և Worldpay-ը, OFA-ի նախագահ են նշանակել Նիլիկսա Դևլուկիային, ով բարձր պաշտոններ է զբաղեցրել FCA-ում, Obie-ում և EBA-ում:
Ասոցիացիան առանձնացրել է երեք առաջնահերթություն.
- Սպառողներին և ձեռնարկություններին հնարավորություն տալով մուտք գործել իրենց տվյալները բոլոր ֆինանսական հաշիվներում,
- Բաց վճարումների վրա հիմնված ակնթարթային գործարքների մրցունակ և հարմար մեթոդի մշակում,
- Կայուն բաց ֆինանսական էկոհամակարգի խթանում:
Ասոցացիայի նախագահ Նիլիկսա Դևլուկիան ասել է, որ «Բաց Ֆինանսների Ասոցիացիա»-ն (OFA) պարտավորվում է խթանել առողջ և ճկուն ֆինտեխ էկոհամակարգը, որտեղ սպառողները և բիզնեսները օգտվում են բարելավված, նորարար ծառայություններից:
Աղբյուր՝ psm7.com
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք միանալով մեր Տելեգրամյան ալիքին





