spot_imgspot_imgspot_img

Հայաստանում գործարկվել է սարքավորումների փոխանակման ռուսական «DamProdam» ծառայությունը

Տեխնիկայի հետգնման ռուսական DamProdam ծառայությունը, որը հնարավորություն է տալիս հավելավճարով փոխանակել հին գաջեթները նորերի հետ, հայկական շուկա է մտել DramDram ապրանքանիշով։

Նորարարության գործընկերը Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկն է՝ Team telecom Արմենիան: Ծրագրի ներդրողները երկու բիզնես հրեշտակներ են: Նրանցից մեկը Յանդեքսի նոր արտադրանքի տնօրեն Դմիտրի Ստեպանովն է: Ընկերությունը չի հայտնում ներդրումների չափը։

Դուք կարող եք ​​վաճառել և փոխանակել Ձեր հին գաջեթները DramDram-ի միջոցով Երևանում՝ ընդամենը 90 րոպեում: Դա կարող եք անել նաև լրացնելով առցանց հայտը:

«DamProdam»-ը թույլ է տալիս վաճառել օգտագործված գաջեթներ՝ iPhone, Samsung, iPad և MacBook կամ Apple Watch՝ անմիջապես գումար ստանալով։ Ռուսաստանում ծառայությունը գործում է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Ծառայությունը գործարկվել է 2017թ.-ին:

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...