spot_imgspot_imgspot_imgspot_img

Հայտնի են նոր` iPhone 14-ը և նոր սերնդի խելացի ժամացույցի մանրամասները

Apple-ը ներկայացրել է iPhone 14 և iPhone 14+ սմարթֆոնները` սեպտեմբերի 7-ի շնորհանդեսի ժամանակ։

Հեռախոսները կթողարկվեն երկու տարբերակով՝ հիմնական՝ 6,1 դյույմանոց էկրանով և Max՝ 6,7 դյույմ մեծացրած էկրանով։ Այս տարի նոր սմարթֆոնները մինի տարբերակ չունեն։

iPhone 14-ն ունի նույն դիզայնը, ինչ նախորդ մոդելը և հասանելի է հինգ գույնով՝ սպիտակ, սև, վարդագույն, մոխրագույն (տիեզերական սև), կարմիր։

Apple-ը պնդում է, որ ավելացրել է մարտկոցի կյանքը, սակայն ստույգ տվյալներ այդ մասին չեն նշել:

iPhone 14-ն արժե 799 դոլար, իսկ iPhone 14 plus-ը՝ 899 դոլար: Նախնական պատվերները կսկսվեն սեպտեմբերի 9-ին, իսկ սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն սեպտեմբերի 16-ից:

Շնորհանդեսին ներկայացվել է նաև խելացի ժամացույց՝ Apple Watch Series 8-ը։
Ժամացույցը ստացել է նույն դիզայնը, ինչ նախորդ սերունդը, սակայն էկրանն էլ ավելի մեծ է։ Apple-ը պնդում է, որ ժամացույցի պատյանը ոչ միայն ջրա և փոշեդիմացկուն է, այլև հարվածակայուն։

Ժամացույցն ունի բազմաթիվ նոր գործառույթներ, այդ թվում՝ մարմնի ջերմաստիճանին հետևելու հնարավորությունը: Երբ օգտագործողն ավտովթարի է ենթարկվում, Ժամացույցը կարող է տվյալները ուղարկել շտապօգնության ծառայություններին և ընտրված կոնտակտներին:

Ալյումինե կորպուսով տարբերակները թողարկվել են չորս գույնով՝ մուգ կապույտ, արծաթագույն, մոխրագույն և կարմիր: Առկա է նաև փայլեցված պողպատե պատյանով սև, արծաթագույն և ոսկեգույն մոդիֆիկացիան:

Առանց ներդրված սիմ-քարտի տարբերակը կարժենա 399 դոլար, վաճառքի ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները

Կոնվերս Բանկը ուրախությամբ հայտնում է Citibank N.A.-ի հետ թղթակցային հարաբերությունների հաստատման...

Մարզային տնտեսության զարգացումը՝ բանկային համակարգի կիզակետում

Հայէկոնոմբանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպո-ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր ՓՄՁ վարկավորման...

Դավիթ Թադևոսյանը Քիշնևում մասնակցում է թվային կապակցվածության զարգացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի...

Ամիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Միջոցառման շրջանակում բանկային համակարգի ներկայացուցիչներն ու մարզերում գործունեություն ծավալող բիզնեսները ներկայացրին...