spot_imgspot_imgspot_img

ՀայՓոստը ստացել է 2021թ. նորարարության մրցույթում հատուկ մրցանակ

ՀայՓոստ ընկերությունը մասնակցել է ՓոստԵվրոպի կողմից հայտարարված 2021թ. նորարարության մրցույթին և ստացել փոստային ոլորտում նորարարության հատուկ մրցանակ:

Նորարարության մրցույթի նպատակն է խթանել նորարարական հայեցակարգերը, գաղափարները, ինչպես նաև բացահայտել Եվրոպայի փոստային օպերատորների առաջարկած նորարարական լուծումները:

Ինչպես նշում է ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «Շնորհակալ ենք ՓոստԵվրոպին 2021թ. նորարարության մրցույթում ՀայՓոստին ընդգրկելու համար: Մեր HayPost Pay էլեկտրոնային դրամապանակը փոստային ոլորտում նորարարություն է անգամ Եվրոպայում: HayPost Pay-ը յուրահատուկ է նրանով, որ համադրում է և՛ փոստային, և՛ ֆինանասական ծառայությունները»:

ՀայՓոստի փոստային ֆինանսական ծառայությունների տնօրեն Էլիզա Ղալթախչյանը նշում է,- «ՀայՓոստը առաջնորդվում է թվային լինելը որպես առաջնահերթություն սկզբունքով: Համավարակի մարտահրավերներին արձագանքելու համար որոշեցինք գործարկել HayPost Pay էլեկտրոնային դրամապանակը և մեր հաճախորդներին առաջարկել այլընտրանքային լուծում»:

Հիշեցնենք, որ HayPost Pay դրամապանակով կարելի է իրականացնել կոմունալ, գույքահարկի վճարումները, վճարել բջջային կապի, ինտերնետի, աղբահանության և մի շարք այլ ծառայությունների համար, ինչպես նաև կատարել փոխանցումներ բանկային քարտերին:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց...

Visa Visitor Dynamics հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները

2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել...

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի...

Mistral AI-ը ռեկորդային €3 միլիարդ ֆինանսավորում է ներգրավել

Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung...