spot_imgspot_imgspot_img

Հնարավոր է հանգստանալ՝ վճարելով թվային արժույթով

Mitsubishi գիտահետազոտական ​​ինստիտուտը (MRI), Kintetsu երկաթուղային ընկերության հետ պատրաստվում է թողարկել կրիպտոարժույթ, որը կարող է օգտագործվել Ճապոնիայի հայտնի Միե տուրիստական ​​տարածքում:

Ըստ MRI-ի մասնագետների, Kintetsu Shimakaze Coin կոչվող թեստային թոկենը կաշխատի բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա։ Թվային արժույթը հնարավոր կլինի օգտագործել միայն ընթացիկ տարվա նոյեմբերի 11-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:

Kintetsu Shimakaze արժույթը, որի արժեքը կապված է ճապոնական իենի հետ, օգտագործելու համար, պետք է ներբեռնել նույնանուն հավելվածը։  Այստեղ բացի սովորական վճարներից, օգտագործողը հնարավորություն կունենա կատարել նաև թվային արժույթների փոխանցումներ: Սակայն նման գործողությունները կարող են իրականացվել միայն ծրագրի մասնակիցների միջև: Թեստային ժամանակահատվածի ավարտից հետո, կրիպտաարժույթի օգտագործումը այլևս հնարավոր չի լինի։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց...

Visa Visitor Dynamics հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները

2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել...

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի...

Mistral AI-ը ռեկորդային €3 միլիարդ ֆինանսավորում է ներգրավել

Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung...