spot_imgspot_imgspot_img

Մեկնարկել է շահավետ Online գնումների մարաթոն Visa քարտապանների համար

Visa-ի և PayX-ի նախաձեռնությամբ մայիսի 1-ից մեկնարկել է շահավետ գնումների մարաթոնը, որի ընթացքում PayX -ի գործընկեր ONLINE խանութներում VISA քարտով 10,000 դրամ և ավելի գնումներ կատարողները կարող են ստանալ նվերներ, իսկ մարաթոնում հաղթելու դեպքում՝ նաև մրցանակներ։

Մարաթոնի հաղթողներին սպասում են բազմաթիվ սուպեր-մրցանակներ՝ խելացի ժամացույցներ, անլար ականջակալներ, լիցքավորիչներ, պլանշետներ և գլխավոր մրցանակը՝ iPhone11։

Նվերներ կստանան մարաթոնի առաջին 500 մասնակիցները։

Մրցանակները ստանալու են Visa քարտերով PayX գործընկեր ONLINE խանութներից առավել շատ գումարի գնումներ կատարողները։ Հաշվարկը կատարվելու է մարաթոնի ընթացքում յուրաքանչյուր VISA քարտով կատարված բոլոր գնումների համար։

Նվերը ստանալու և գնումների մարաթոնին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել հաղորդագրություն www.payx.am/visa կայքի միջոցով կամ PayX -ի Facebook-յան էջին՝ նշելով գնումը կատարողի անունը և ազգանունը, հեռախոսահամարը, քարտի առաջին և վերջին 4 նիշերը։

ONLINE խանութների ցանկը և գնումների մարաթոնի պայմանները ներկայացված են www.payx.am/visa կայքում։

Մարաթոնը կտևի մինչև 2020թ․-ի հունիսի 25-ը։

PayXը նորարարական ՖինՏեխ ընկերություն է Հայաստանում, որը տրամադրում է առցանց վճարումների սպասարկման համար լուծումներ և ստեղծում է միասնական մոբայլ վճարումների ենթակառուցվածք։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց...

Visa Visitor Dynamics հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները

2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել...

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի...

Mistral AI-ը ռեկորդային €3 միլիարդ ֆինանսավորում է ներգրավել

Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung...