Ամերիկյան JPMorgan Chase ընկերությունը որոշում կայացրեց Finn մոբայլ բանկը փակելու մասին։
Finn-ի բոլոր հաճախորդներին բանկը տեղեկացնում է, որ իրենց միջոցները կտեղափոխվեն Chase-ի ավանդական բանկային հաշիվներին։
Հաշիվների տեղափոխումը կսկսվի օգոստոսի 10-ից։
Finn օնլայն բանկը ստեղծվել էր մեկ տարի առաջ և բացի բանկային ծառայություններից ֆինանսի կառավարման համար առաջարկում էր նաև սմարտ-գործիքներ։
Այս պրոդուկտը գործարկելիս բանկի նպատակը երիտասարդ հաճախորդներին ներգրավելն էր, սակայն մեկ տարի անց պարզ դարձավ, որ ավանդական բանկն ավելի հարմար է հաճախորդների սպասարկման համար։
Ամերիկյան Forbes-ի մասնագետների կարծիքով Finn-ը փակվում է երեք գործոնների պատճառով, դրանք են՝ պահանջարկի բացակայությունը, սխալ ընտրված լսարանը , հզոր մրցակիցները:




