spot_imgspot_imgspot_imgspot_img

Մոսկվայի բորսան սկսում է հայկական դրամի և ղազախական տենգեի ֆյուչերսների առևտուրը

Մոսկովյան բորսայում սկսվում է հայկական դրամի և ղազախական տենգեի ֆյուչերսների առևտուրը։ Արժութային զույգերով գործարքները հարթակում հասանելի կլինեն այսօրվանից:

«Ռուսական ռուբլի – ղազախական տենգե» և «ռուսական ռուբլի – հայկական դրամ» արժութային զույգերի ֆյուչերսային պայմանագրերի առուվաճառքը կսկսվի այսօր, հաղորդում է Մոսկվայի բորսայի մամուլի ծառայությունը։

Մեկ առևտրային լոտը կկազմի 10 հազար տենգե կամ 10 հազար դրամ։ Նվազագույն գնային քայլի արժեքը 1 ռուբլի է երկու արժութային զույգերի համար:

Ֆիզիկական և իրավաբանական անձինք կկարողանան օգտագործել նոր ներդրումային գործիքներ։ Շուկայի մասնակիցներին հասանելի կլինեն կատարման պայմանագրերը ընթացիկ տարվա հունիս, սեպտեմբեր, դեկտեմբեր և հաջորդ տարվա մարտին:

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Bolt-ը ներկայացրել է Bolt Money ծառայությունը

Էստոնական Bolt հարթակը Airwallex-ի հետ համագործակցությամբ մշակում է Bolt Money ֆինանսական...

Wealthsimple-ը ներգրավել է $300 միլիոն

Կանադական Wealthsimple հարստության կառավարման ընկերությունը ներգրավել է ավելի քան 300 միլիոն...

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ եւ...

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ,...