spot_imgspot_imgspot_imgspot_img

Ներդրումներ կատարելու համար Christie’s-ը գործարկում է վենչուրային հիմնադրամ

Արվեստի և շքեղության բրիտանական Christie’s աճուրդի տունը բացել է Christie’s Ventures կոչվող վենչուրային հիմնադրամը՝ արվեստի շուկայի հետ կապված նոր տեխնոլոգիական ընկերություններում ներդրումներ կատարելու համար, տեղեկանում ենք Christie’s-ի տարածած հաղորդագրությունից:

Հիմնադրամը կենտրոնանալու է երեք ոլորտների՝ Web3-ի հաջորդ սերնդի ինտերնետի, ֆինանսական թվային արվեստի արտադրանքների և լուծումների վրա, որոնք թույլ են տալիս անխափան գործարքներ կատարել արվեստի օբյեկտների համար:

Christie’s-ը առաջիկա շաբաթներին նախատեսում է առնվազն մի քանի միլիոն դոլար ներդնել մի շարք ստարտափներում։

Առաջին ընկերությունը, որն արդեն ներդրումներ է ստացել Christie’s Ventures-ից, կանադական LayerZero Labs-ն է, որը թվային ակտիվները տարբեր բլոկչեյնների միջոցով փոխանցելու տեխնոլոգիա մշակող ընկերություն է:

CB Insights-ի տվյալներով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում տեխնոլոգիական ստարտափներում ներդրումները նվազել են 23%-ով՝ առաջին եռամսյակի համեմատ։ Անկումը տեղի է ունեցել ՏՏ ոլորտի ընդհանուր անկման ֆոնին՝ տնտեսական կանխատեսումների անորոշության պատճառով։

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը

2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց...

Kastle-ը ներգրավել է $24 միլիոն

Kastle-ը Series A ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 24 միլիոն դոլար՝ սպառողական...

S&P Global-ը ձեռք է բերել OpenZeppelin ընկերությունը

S&P Global-ը պայմանավորվել է ձեռք բերել OpenZeppelin սմարթ պայմանագրերի անվտանգության ընկերությունը,...

Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացնում է ՀՀ բանկերի՝ 2015–2025թթ. հիմնական ցուցանիշների վերլուծությունը

Բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման միտումները...