spot_imgspot_imgspot_img

Նոր համագործակցություն Tinkoff-ի հետ

Evocabank-ը, առաջինը և միակը Հայաստանում, միացել է Tinkoff-ի ակնթարթային փոխանցումների համակարգին:

Այժմ Ռուսաստանից Հայաստան կարելի է գումար փոխանցել հարազատներին և ընկերներին Tinkoff հավելվածով` մինչև 1% միջնորդավճարով*` նշելով միայն ստացողի հեռախոսահամարը:

Փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է Tinkoff հավելվածում բացել Платежи, Переводы по номеру телефона, ընտրել ցանկից Армения, գրել գումարը ստացողի հեռախոսահամարը և ընտրել Evocabank, այնուհետև գրել գումարի չափը ու սեղմել Перевести:

Գումարը Evoca հաշվին կնստի ակնթարթորեն:

Փոխանցումները կարող եք կատարել օրվա ցանկացած ժամի, շաբաթվա ցանկացած օր, նույնիսկ տոն օրերին և գիշերային ժամերին: Մեկ փոխանցման առավելագույն չափը 150,000 ռուբլի է: Օրական մեկ հաշվեհամարից կարելի է կատարել ոչ ավել, քան 20 փոխանցում՝ ընդհանուր ոչ ավել, քան 5,000 ԱՄՆ դոլարի չափով:

Tinkoff Black քարտապանների համար մինչև 20,000 ռուբլի փոխանցումների դեպքում գործում է 0% միջնորդավճար**:

Փոխանցումն իրականացվում է ռուբլիով, իսկ գումարն ավտոմատ նստում է ստացողի դրամային հաշվին՝ վայրկյանների ընթացքում:

* Միջնորդավճարի չափը կախված է քարտի և հաշվի տեսակից:
** 20,000 ռուբլին գերազանցելու դեպքում գործում է գերազանցող գումարի 1%-ի չափով միջնորդավճար:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց...

Visa Visitor Dynamics հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները

2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել...

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի...

Mistral AI-ը ռեկորդային €3 միլիարդ ֆինանսավորում է ներգրավել

Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung...