spot_imgspot_imgspot_imgspot_img

Վրաստանը նախատեսում է միանալ եվրոյի միասնական վճարային գոտուն

Վրաստանը պատրաստվում է միանալ միասնական եվրոյի վճարումների գոտուն (SEPA), կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Single Euro Payment Area (SEPA) – միասնական տարածք, որտեղ իսպառ վերացվում են տարբեր երկրների եվրոներով ներքին և միջազգային վճարումների միջև տարբերությունները մեկ «տնային» շուկայում:

«Սա ԵՄ և Եվրոգոտու երկրներում վճարային ծառայությունների և պրովայդերների ներդաշնակեցման շրջանակ է, որի անդամներն են ԵՄ 27 երկրներ, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Իսլանդիան և Լիխտենշտեյնը: Մենք ակտիվորեն աշխատում ենք այս ուղղությամբ»,-ասել է Ղարիբաշվիլին:

Վարչապետի խոսքով՝ գործընթացում ներգրավված են Վրաստանի Ազգային բանկը, Էկոնոմիկայի նախարարությունը, ինչպես նաև տարբեր պետական ​​գերատեսչություններ։ Կառավարության նիստից հետո խորհրդարան է ուղարկվել երեք օրինագիծ, որոնք բարձրագույն օրենսդիր մարմինը պետք է հաստատի և արտացոլի օրենսդրության համապատասխան փոփոխությունները։

Վարչապետն ընդգծել է, որ նոր վճարային գոտուն միանալուց հետո դեպի ԵՄ փոխանցումները չեն պահանջի թղթակից բանկեր կամ այլ միջնորդներ։

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը

2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց...

Kastle-ը ներգրավել է $24 միլիոն

Kastle-ը Series A ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 24 միլիոն դոլար՝ սպառողական...

S&P Global-ը ձեռք է բերել OpenZeppelin ընկերությունը

S&P Global-ը պայմանավորվել է ձեռք բերել OpenZeppelin սմարթ պայմանագրերի անվտանգության ընկերությունը,...

Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացնում է ՀՀ բանկերի՝ 2015–2025թթ. հիմնական ցուցանիշների վերլուծությունը

Բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման միտումները...