Տեխնոլոգիան, ամենայն հավանականությամբ, աշխատատեղերի վրա ազդող ամենակարևոր գործոններից է, որը կարող է իսկապես դրական ազդեցություն ունենալ:
Ըստ Ամերիկյան Gallup-ի զեկույցի, աշխատանքի մեջ առավել շահույթաբեր են այն աշխատանքերը, որոնք իրականացվել են թիմային գործելաոճի արդյուքնում: Դիցուք թիմերը գրանցում են ավելի քան 21% շահույթ: Մեծ հաշվով՝ անհատների միայն 51 % է իրեն ներգրավված զգում աշխատանքի վայրում, ուստի և’ գործատուների, և’ աշխատողների համարա շահավետ է հաշվի առնել հետևյալ չորս տեխնոլոգիական աշխատատեղերի միտումները:
Աշխատավայրը`ապահով միջավայր բոլորի համար:
#NotMe, օրինակ, ՄՌԿ պլատֆորմ է, որը խորհրդակցություն է տրամադրում այն աշխատակիցներին, ովքեր ականատեսն են եղել չարաշահումների, միաժամանակ լուծումներ տալով գործատուներին: Իր AI- ի հզորությամբ հարթակի և բջջային հավելվածի միջոցով այն բարելավում է հաշվետվական գործընթացը՝ աշխատակիցներին թույլ տալով արագորեն զեկուցել աշխատանքի վայրում ոտնձգությունների կամ կողմանպահությունների մասին: Գործատուները կարող են այդ հաշվետվությունները օգտագործել իրենց աշխատակիցների համար՝ ավելի անվտանգ, առողջ աշխատանքային միջավայր ստեղծելու նպատակով:
Համագործակցությունը կդառնա ավելի հեշտ, քան երբեւէ:
Թվային տեխնոլոգիան անընդհատ նպաստում է համագործակցությանը՝ վերափոխելով աշխատանքի վերջնական արդյունքն ու աշխատողների՝ միմյանց հետ ներգրավվածությունը: «Slack» և «Google Docs»-ը, անկախ ֆիզիկական գտնվելու վայրից հեշտացնում են աշխատակիցների շփվելու և միասնական աշխատելու հնարավորությունը։
«Բարելավված աշխատանք և անձնական կյանք» հավասարակշռությունը հնարավոր է:
Ernst & Young-ի ուսումնասիրությունը պարզել է, որ աշխատողների 76%-ը դժվարանում է բալանսավորել աշխատանքային, ընտանեկան և անձնական պարտականությունները:
Slack եւ Trello-ն հեշտությամբ օգնում են ընկերություններին շփման և հանձնարարություններ տալու հարցում։ Կա նաև Workplace by Facebook-ը, որը հնարավորություն է տալիս օգտվողներին արագ զրուցել կամ անցկացնել տեսազանգեր:
Տեխնոլոգիան ջանքեր է գործադրում աջակցելու բազմազանությանն ու ներգրավմանը:
Միայն բազմազանություն ունենալը բավարար չէ։ Թիմի բոլոր անդամները պետք է զգան, որ լսված և ընդգրկված են աշխատավայրում, որպեսզի լինի համախմբվածություն և արտադրողականության:
Վերջերս, Stony Brook համալսարանի, տեխնոլոգիաների և հասարակության պրոֆեսոր Todd L. Pittinsky-ին Harvard Business Review-ում նշել է, որ «ինչքան բազմազան հասարակության անդամներնը շատ վայելեն այդ բազմազանությունը, և տեսնեն դրա համընդհանուր բարգավաճման մեջ ներդրումներ կատարելու տեսանելի օգուտները, այնքան ավելի ապահով և ճկուն կլինի հասարակությունը»։





