spot_imgspot_imgspot_img

Քիմ Քարդաշյանը ներդրումային ընկերություն է ստեղծում

Հայազգի հեռուստաաստղ, մոդել Քիմ Քարդաշյանը առաջիկայում պատրաստվում է բացել SKKY Partners ներդրումային ընկերությունը։

Քարդաշյանի բիզնես գործընկերը կլինի ներդրումային փորձագետ Ջեյ Սամոնսը, որը 16 տարի աշխատել է ամերիկյան Carlyle Group խոշորագույն ներդրումային հիմնադրամներից մեկում:

SKKY Partners-ը ներդրումներ կանի սպառողական ապրանքների, հյուրանոցային բիզնեսի, շքեղության առարկաների, թվային առեւտրի, ժամանցի եւ մեդիա ոլորտներներում: SKKY Partners-ի առաջին ներդրումը նախատեսվում է մինչև տարեվերջ: Քարդաշյանն ու գործընկեր Սամոնսը չեն բացահայտել, թե որքան գումար ունեն ընկերության գործունեության համար։

Սա Քարդաշյանի համար առաջին բիզնես նախագիծը չէ։ Օրինակ 2019 թվականին հիմնադրված ներքնազգեստի եւ հագուստի արտադրությամբ զբաղվող Skims-ի արժեքը հասել է $3,2 միլիարդի։ իսկ այս տարի, Քարդաշյանը թողարկել է մաշկի խնամքի միջոցների շարք։

Աղբյուրը՝ tass.ru

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացեք միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...

UnionPay քարտ․ ի՞նչ է այն և ի՞նչ հնարավորություններ է տալիս

Բանկային քարտերի հնարավորությունները մեծապես պայմանավորված են դրանք սպասարկող վճարային համակարգերով, որոնք...