spot_imgspot_imgspot_img

Ֆասթ Կրեդիտը գործարկել է Էլեկտրոնային աճուրդի կայք

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ-ն գործարկել է ոսկյա զարդերի վաճառքի էլեկտրոնային աճուրդի կայք և դրան զուգահեռ գործունեություն ծավալող աճուրդի կենտրոն, գրում է fastcredit.am-ը: Էլեկտրոնային աճուրդը նպատակ ունի ապահովելու գործընթացի թափանցիկություն և մատչելիություն, նաև ապահովում է ծառայության հասանելիություն հաճախորդների առավել լայն շրջանակի համար:
Աճուրդի էլեկտրոնային տարբերակով անցկացումը մասնակիցների համար ստեղծելու է հեռավար տարբերակով աճուրդներին մասնակցելու հնարավորություն և հարմարավետություն։

Գրանցվելով կայքում, օգտատերերը կկարողանան մասնակցել հայտարարվող աճուրդներին և ձեռք բերել մրցունակ գներով ոսկյա զարդեր։ Աճուրդային գործընթացին չկա մարդկային որևէ միջամտություն:

Ոսկյա իրերը տեսնելու համար աճուրդի մասնակիցները կարող են այցելել ոչ միայն կայք, այլև ք․Երևան, Ալեք Մանուկյան 7/123 հասցեում գտնվող գրասենյակ, որտեղ մասնագետները կպատասխանեն նաև նրանց հետաքրքրող բոլոր հարցերին: Դրանից զատ, մասնագետները կօգնեն մասնակցել աճուրդներին անմիջապես տեղում։

Աճուրդի կենտրոնն աշխատում է ժամը 10։00-17։00՝ բոլոր աշխատանքային օրերին։
Էլեկտրոնային աճուրդի կայք կարող եք մուտք գործել հետևյալ կայքերով՝  fcachurd.am և fcauction.am։ Կայքում գրանցվելու մասին վիդեոուղեցույցը կարող եք գտնել այստեղ:

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...