Առաջադեմ տեխնոլոգիաները գնալով ավելի են գրավում ֆինանսական ոլորտը:
Creighton համալսարանը ուսանողներին առաջ տանելու համար ստեղծեց ֆինտեխ կրթական աստիճան:
Ուսուցման ծրագիրը հիմնված կլինի բլոկչեյնի և նոր տեխնոլոգիաների ուսումնասիրման վրա:
Դասընթացը նպատակ ունի զինելու ուսանողներին այսօրվա ֆինանսական շուկայում անհրաժեշտ հմտություններով և տալ ճշգրիտ հասկացողություն այն մասին, թե ինչպես են տեխնոլոգիաներն ազդում ֆինանսական սեկտորի վրա:
Վերջնական նպատակը այն է, որ FinTech-ի ուսանողը ավարտելուց հետո մրցունակ դարձնի ֆինանսական շուկան:
Նաև ուսանողները կկարողանան ճիշտ վերլուծություններ կատարել և պահանջված աշխատատեղեր ստեղծել FinTech-ի ոլորտում:




