spot_imgspot_imgspot_img

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հաղթող է ճանաչվել «HR-TECH 2019»-ում

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մարդկային ռեսուրսների կառավարման «HR-TECH 2019» համաժողովի շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «ԱՊՀ-ում տարվա լավագույն HR-թվային նախագիծ» անվանակարգում:

‹‹Հաջողությամբ ներդնելով SAP HCM և SuccessFactors ծրագրերը, մենք տեղայնացրինք մարդկային ռեսուրսների կառավարման միջազգային լավագույն փորձը: Բանկի աշխատակիցների մասնագիտական որակների զարգացումն ու աշխատանքի արդյունավետության բարձրացումը մեզ համար մնում են առաջնահերթություն, իսկ ստացած մրցանակը խոսում է այն մասին, որ մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով››, -նշել է Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Անցյալ տարի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կորպորատիվ լուծումների շուկայում աշխարհում առաջատար SAP ընկերության հետ մեկնարկեց թվայնացման լայնածավալ գործընթաց:

Բանկի թվայնացման շրջանակում ավելի քան 1500 աշխատակցի համար նաև ստեղծվեց կառավարման միասնական թվայնացված համակարգ, ինչը նպաստում է ոչ միայն անձնակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, այլ նաև նոր աշխատակիցների ներգրավմանն ու նրանց կարիերայի զարգացմանը:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...