Sainsbury’s խանութների ցանցը բացեց առանց դրամարկղի առաջին խանութ սրահը:
SmartShop Scan, Pay & Go ծրագրերի օգնությամբ հաճախորդները սկանավորում են ապրանքը և վճարում են դրա դիմաց հավելվածի միջոցով:
Ընկերության ներկայացուցիչները փաստեցին, որ հաճախորդների 82%-ը գերադասում է վճարել հավելվածով, սակայն կա հանրավորություն վճարելու կանխիկ կամ քարտի միջոցով:
Բրիտանիայում առանց դրամարկղի առաջին խանութը ներկայումս աշխատում է թեստավորման ռեժիմով:
Մոտակա երեք ամիսների ընթացքում Sainsbury’s-ը տվյալներ կհավաքի խանութի էֆֆեկտիվությունը և շահույթաբերությունը որոշելու համար:





