Այժմ շատ ընկերություններ աշխատանքներ են տանում ապագայի փոստի ստեղծման ուղղությամբ։ Mercedes-Benz-ն օրինակ աշխատում է Vision Van ռոբոտային փաթեթների առաքման նախագծի վրա՝ օգտագործելով վագոն և կվադրակոպերի մի խումբ: Ռոբոտ-մանիպուլյատորը պատվերները տեղադրում է վագոնում, որի տանիքին կան հարթակներ անօդաչու թռչող սարքերի համար: ԱԹՍ-ները կարող են մեքենայից դուրս գալ, ոչ ավել քան 2 կգ կշիռ ունեցող ծանրոցով և ուղեբեռը առաքել 10 կմ շառավղով:
Նորարարության մեկ այլ օրինակ է անիվավոր ռոբոտ-փոստատարը, որը մշակվել է Starship Technologies ընկերության կողմից: Նման սարքի կիրառմամբ՝ մինչև 18 կգ քաշով ծանրոցներ կարող են առաքվել 5 կմ հեռավորության վրա: Ալգորիթմի վրա հիմնված ռոբոտը կարող է կողմնորոշվել տեղանքում, շրջանցել տարբեր խոչընդոտներ, ինչպես նաև արձագանքել լուսացույցերին: Հաճախորդներն էլ կարող են հետևել, թե որտեղ է գտնվում ռոբոտը` ներբեռնելով հատուկ հավելվածը իրենց սմարթֆոնում: Բացի այդ, ծրագիրը օգնում է ապակողպել խցիկը, որում գտնվում է փաթեթը և վերցնել այն:





