spot_imgspot_imgspot_img

ԱրարատՄոբայլ միանգամայն նոր հավելվածը գործարկման փուլում է

Նոյեմբերի 15-ից կգործարկվի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի տեխնոլոգիապես հագեցած միանգամայն նոր հավելվածի ամբողջական տարբերակը։ Նոր հավելվածն օգտագործման մեջ կլինի ավելի արագ և ճկուն՝ հագեցած նոր ֆունկցիոնալ հնարավորություններով։

«Քանի որ հավելվածը լրիվ նոր է և գտնվում է զարգացման ու կատարելագործման փուլում, ակնկալում ենք մեր հաճախորդների ըմբռնումը, ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը։ Դեռ սեպտեմբերին տեքստային կարճ հաղորդագրությունների միջոցով հաճախորդները նախապես տեղեկացվել են Play Market և (կամ) App Store առցանց հարթակներում հավելվածի «beta» տարբերակի մասին։ Խնդրում ենք ուշադիր լինել տեքստային կարճ հաղորդագրություններին, քանի որ ԱրարատՄոբայլ հավելվածի հին տարբերակը նոյեմբերի 15-ից չի գործելու»,- նշել է Թվային բանկային ծառայությունների վարչության ղեկավար Գայանե Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ ԱրարատՄոբայլ հավելվածն ունի հնարավորությունների լայն շրջանակ և թույլ է տալիս հաճախորդներին հեռահար կառավարել սեփական հաշիվները՝ զերծ պահելով ավելորդ ծախսերից։ Բացի այդ, ԱրարատՄոբայլ հավելվածի օգտատերերն օգտվում են անհամեմատ ցածր միջնորդավճարներից և զեղչերից:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...