spot_imgspot_imgspot_img

Բջջային դրամապանակ օգտագործողների թիվն աշխարում տարեկան աճում է 140 միլիոնով

Բջջային դրամապանակ օգտագործողների թիվն աշխարում տարեկան աճում է 140 միլիոնով:
2022 թ.-ին դրամի կանխիկ օգտագործումը կկազմի համաշխարհային վճարումների միայն 17% -ը:

Թվային դրամապանակների օգտագործումը շարունակում է աճել՝ հաշվի առնելով
այն, որ միայն երեք տարվա ընթացքում վաճառքի բոլոր կետերում գործարքների 28%-ը
կատարվում է էլեկտրոնային տարբերակով:

Բջջային դրամապանակներ օգտագործողների 35% -ը միլիոնատերեր են, իսկ 40%-ը` բարձր եկամուտ ունեցողներ:

Չինաստանում սպառողները խոշոր գործարքների 36 տոկոսը կատարում են
թվային դրամապանակներով, ինչը 9 անգամ գերազանցում է ամբողջ աշխարհում
էլեկտրոնային դրամապանակ օգտագործողների միջին վիճակագրությունը 4%-ով։
Նոր ինֆոգրաֆիկան ցույց է տալիս, որ բջջային դրամապանակներն արդեն հայտնի
են ևս 36 երկրում:

Մեծ Բրիտանիան աշխարհում էլեկտրոնային դրամապանակների օգտագործման
քանակով երրորդ խոշորագույնն է, այստեղ վաճառքի կետերում արված գործարքների 5%-ը
կատարվում է բջջային դրամապանակի միջոցով։

Եվրոպական երկրներից Մեծ Բրիտանիայի մրցակիցներն են՝ Ֆրանսիան (1%),
Իսպանիան (3%), Նիդերլանդները (3%), Մեծ Բրիտանիան այս հարցում, նույնիսկ
գերազանցում է ԱՄՆ-ին։

Չնայած, Մեծ Բրիտանիան էլեկտրոնային դրամապանակ ընդունող երկրների
շարքում առաջիններից մեկն էր, այնուամենայնիվ, այստեղ դեռեւս նախապատվություն են
տալիս կոնտակտային քարտերի օգտագործմանը։

Կանադան չկարողանալով պահել իր առաջատար երրորդ դիրքը՝ էլեկտրոնային
վճարումների հարցում, այն զիջել է հարևան ամերիկյան երկրներին։ Կանադայում
վճարումների միայն 1% է կատարվում էլեկտրոնային եղանակով։ Այս տարածաշրջանում
առաջինը Արգենտինան է՝ 4%, հաջորդ երկուսը ԱՄՆ-ն ու Բրազիլիան են՝ 3%։

Առավել շատ են օգտագործվում Apple Pay, Samsung Pay
և Android Pay վճարումները:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...