spot_imgspot_imgspot_img

Գնաճը եվրագոտում գերազանցել է կանխատեսումը՝ հասնելով ռեկորդային 9,1 տոկոսի

Եվրագոտում սպառողական գներն օգոստոսին տարեկան արտահայտությամբ ավելացել են 9,1 տոկոսով: Այդ մասին են վկայում Եվրամիության վիճակագրական վարչության նախնական տվյալները:

Այսպիսով, գնաճն արագացել Է հուլիսի 8,9 տոկոսի համեմատությամբ եւ նորացրել առավելագույն ցուցանիշը հաշվարկներ վարելու սկզբից ի վեր: Վերլուծաբանները, որոնք մասնակցել են Trading Economics-ի կողմից անցկացված հարցմանը, սպասում Էին նկատելի աճից պակաս ցուցանիշի՝ 9 տոկոսով: The Wall Street Journal-ի կողմից հարցվածները կանխատեսում Էին 8,9 տոկոս: Գնաճը գերազանցում Է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵվԿԲ) նպատակային ցուցանիշը, որը կազմում Էր 2 տոկոս, ավելի քան քառակի:

Սպառողական գները, առանց սննդամթերքի ու Էներգակիրների հաշվառման, օգոստոսին տարեկան արտահայտությամբ ավելացել են 4,3 տոկոսով՝ նախորդ ամսվա 4 տոկոսի համեմատությամբ: Էներգառեսուրսների գներն անցյալ տարվա օգոստոսի նկատմամբ կտրուկ բարձրացել են 38,3 տոկոսով, սակայն աճի տեմպերը փոքր-ինչ դանդաղել են մեկ ամիս առաջվա 39,6 տոկոսով բարձրանալու համեմատությամբ: Սննդամթերքը, ալկոհոլը եւ ծխախոտը թանկացել են 10,6 տոկոսով (հուլիսին 9,8 տոկոսով), արդյունաբերական ապրանքները՝ 5 տոկոսով (4,5 տոկոսով), ծառայությունները՝ 3,8 տոկոսով (3,7 տոկոսով): Սպառողական գների աճն օգոստոսին նախորդ ամսվա համեմատությամբ կազմել Է 0,5 տոկոս: Հուլիսին այս ցուցանիշն աճել Է 0,1 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...