Ինչպե՞ս կարող են բանկերը գրավել նոր հաճախորդների, եթե ժամանակակից իրականությունը սահմանել է խաղի իր կանոնները:
Այսօր արդեն բոլոր բանկերը, սկսած կոմերցիոն և պետական բանկերից՝ կենտրոնացած են վաճառքի օնլայն ուղղությունների զարգացման վրա:
Բոլոր բանկերը կողմնորոշվել են՝ ապագան թվային ֆորմատի մեջ է, և հաճախ հայտարարում են սեփական թվային բանկի զարգացման իրենց նախաձեռնության մասին:
Մասնագետների կարծիքով շուտով հազարավոր աշխատակիցներ կմնան առանց աշխատանքի:
Ապագան միանշանակ թվային աշխարհինն է, բայց առանց իրական մարդկանց այն միևնույն է չի զարգանա, հետևաբար հնարավոր է, որ անալիտիկների վախերը ուռճացված են:
Այսօր դիջիթլ ոլորտը պարտավորված է որակով ծառայություններ մատուցել բանկերին, իսկ բանկերն էլ իրենց հերթին պետք է արդարացնեն իրենց կողմից առաջարկվող հավելվածներն օգտագործող հաճախորդների սպասելիքները:
Չպետք է ետ ընկնել, այլ պետք է լինել այնտեղ որտեղ անհրաժեշտ է հաճախորդին:
Թվային աշխարհի ողջ պատմության ետևում կանգնած է մարդը ու թեև ավանդական զրույցին փոխարինեց ինտերնետ-չաթը, բայց թվային դա չի նշանակում մարդկային դաշտից հեռու:





