spot_imgspot_imgspot_img

Ինչո՞վ է տարբերվում Android Pay-ը Samsung Pay և Apple Pay վճարային համակարգերից

Ռուսաստանում գործարկվեց Android Pay վճարային համակարգը:

Հարց է առաջանում, իսկ ինչո՞վ է այն տարբերվում Samsung Pay և Apple Pay վճարային համակարգերից:

Ըսը երևույթին այն ֆունկցիոնալ առումով գրեթե չի տարբերվում անցյալ տարվա աշնանը գործարկված Samsung Pay և Apple Pay վճարային համակարգերից:

Հավելվածը ներբեռնելուց հետո բանկային քարտը կապելու և անձնական տեղեկատվությունը լրացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել Google:

Հաշիվը վճարելու համար ընդամենը հարկավոր է բջջայինը մոտեցնել տերմինալին:
Android Pay-ն աշխատում է նույն սկզբունքով ինչ իր մրցակիցները, և ցույց չի տալիս ինֆորմացիա բանկային քարտի մասին:

Ֆունկցիաները թեև նույնն են, բայց տարբերությունը կայանում է նրանում, որ Apple Pay-ից կարող են օգտվել Apple սմարթֆոնի օգտատերերը, իսկ Samsung Pay-ից Samsung-ի օգտատերերը, մինչդեռ Android Pay-ը միառժամանակ հասանելի է թե՛Android-ի, թե՛ Samsung-ի օգտատերերին:

Samsung Pay-ը նաև մի փոքր տարբերվում է այս երկու վճարային համակարգերից նրանով, որ օգտագործում է MST տեխնոլոգիան: Ի տարբերություն Apple և Android դրամապանակների Samsung-ը հնարավորություն չի տալիս վճարել օնլայն խանութներում և բջջային հավելվածներում:

Android Pay-ի մյուս տարբերությունն այն է, որ այն հնարավորություն է տալիս համակարգին կցել անսահմանափակ բանկային քարտեր, մինչդեռ Samsung Pay-ը թույլ է տալիս կցել 10 բանկային քարտ, իսկ Apple Pay-ը ընդամենը ութ:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...