26 ամյա Յուլիա Վալեվան իր ստեղծած ստարտափի միջոցով համալրեց երիտասարդ գործարարների շարքերը:
Յուլիան գիտակցված գնացել է միշտ աշխատելու ֆինտեխ, որպեսզի հասկանա, թե ինչպես է աշխատում տեխնոլոգիական բիզնեսը ներսից:
Ստեղծել է մակրոս, որը կրճատում է մեկ շաբաթվա աշխատանքը մինչև երկու ժամով:
Յուլիայի նպատակն էր նվազեցնել աշխատանքը և մարդու միջամտությունը տվյալ գործունեության մեջ:
Երբ մակրոսից հետո աշխատաժամանակը զգալի նվազեց Յուլիան հասկացավ, որ օգտակար գործ է արել և որոշեց վերջնական տեսքի բերել ալգորիթմը. այսպես ստեղծվեց «Ֆինանսիստ» պրոեկտը:
Յուլիան անկեղծացավ.
«Ես վարձու աշխատող էի և գաղափար չունեի, թե ինչպես ստեղծել սեփական բիզնես և սկսեցի փնտրել ինֆորմաիցա կապված IT ոլորտում պրոեկտների զարգացման հետ: Փորձում էի հասկանալ ինչպես ստեղծել սեփական ստարտափ»:
Այնուհետև ստեղծեց իր սեփական բլոգը՝ նվիրված ֆինտեխ վերլուծություններին:
Ոչ բոլորն էին հավատում նախագծին, բայց Յուլիան հիշում է, որ այդ ժամանակ զենքերը վայր դնելու ցանկություն չուներ: նա վաճառքներից շատ բան չէր հասկանում, բայց աշխատասիրության ու համառության շնորհիվ հասավ իր երազաքին:





