Evocabank-ն ընդգրկվել է բիզնեսների համար ԱՊՀ լավագույն 20 մոբայլ բանկերի ցանկում և ճանաչվել լավագույնը Հայաստանում:
Ցանկում ընդգրկվել են ԱՊՀ երկրների և Կովկասի բանկերը, որոնք աշխատում են փոքր և միջին բիզնեսների հետ: Լավագույն մոբայլ բանկերը որոշվել են SME Banking club-ի փորձագետների կողմից՝ ըստ իրենց ֆունկցիոնալության՝ հաշվի առնելով հաճախորդի ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունների կարիքները:
Լավագույն մոբայլ բանկերն են`
- Հայաստան – Evocabank
- Բելառուս – Альфа-Банк
- Վրաստան – TBC Bank
- Ղազախստան – Kaspi Bank
- Ղրղզստան – RSK BANK
- Մոլդովա – FinComBank
- Ռուսաստան – ДелоБанк
- Ուզբեկստան – Hamkor Bank
- Ուկրաինա – Альфа-Банк
SME Banking Club-ը բանկերի միջազգային ասոցիացիա է, որը ստեղծվել է գործնական ինֆորմացիայի փոխանակման նպատակով՝ թե ինչպես են տարբեր երկրների բանկերն ու այլ ֆինանսական կազմակերպությունները ծառայություններ մատուցում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար:





