Mitsubishi գիտահետազոտական ինստիտուտը (MRI), Kintetsu երկաթուղային ընկերության հետ պատրաստվում է թողարկել կրիպտոարժույթ, որը կարող է օգտագործվել Ճապոնիայի հայտնի Միե տուրիստական տարածքում:
Ըստ MRI-ի մասնագետների, Kintetsu Shimakaze Coin կոչվող թեստային թոկենը կաշխատի բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա։ Թվային արժույթը հնարավոր կլինի օգտագործել միայն ընթացիկ տարվա նոյեմբերի 11-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:
Kintetsu Shimakaze արժույթը, որի արժեքը կապված է ճապոնական իենի հետ, օգտագործելու համար, պետք է ներբեռնել նույնանուն հավելվածը։ Այստեղ բացի սովորական վճարներից, օգտագործողը հնարավորություն կունենա կատարել նաև թվային արժույթների փոխանցումներ: Սակայն նման գործողությունները կարող են իրականացվել միայն ծրագրի մասնակիցների միջև: Թեստային ժամանակահատվածի ավարտից հետո, կրիպտաարժույթի օգտագործումը այլևս հնարավոր չի լինի։





