Ժամանակակից ֆինանսական աշխարհի գլխավոր թրենդը հեռախոս-բանկերն են, որոնցով կարողանում ենք կատարել անկոնտակտ, ինտերնետային վճարումներ, վարկ և նույնիսկ հիփոթեք ստանալ, արժեթղթերով գործարքներ կատարել, հաշիվներ բացել: Այս ամենը հնարավոր է դարձել զարգացնել վերջին հինգ տարվա ընթացքում: Համաճարակը նույնպես լրացուցիչ խթան է հանդիսացել այս փոփոխությունների համար:
PSB-ի մանրածախ բիզնեսի ղեկավար Միգել Մարկարյանցի հոդվածը տեղ է գտել rbc.ru-ում:
Ապագայի բանկերը, որո՞նք են դրանք:
Հաճախորդները փոխվում են. նրանց համար հիմնական չափանիշներն են հարմարավետությունը, կոմֆորտը և ժամանակի խնայողությունը: Բանկերը փոխվում են նրանց հետ ու դառնում ավելի տեխնոլոգիական։ Փորձագետը առանձնացնում է երեք հիմնական չափորոշիչ, որոնցով բանկերը կբավարելավվեն առաջիկա տարիներին.
- Բարձր տեխնոլոգիաներ. բանկերը կօգտագործեն բոլոր ժամանակակից գործիքները՝ արհեստական ինտելեկտ, պրոգրեսիվ վերլուծական և մաթեմատիկական մոդելներ։
- Արագություն. հաճախորդի ցանկացած հարց կլուծվի ոչ թե ժամերի կամ րոպեների, այլ վայրկյանների ընթացքում:
- Բազմակողմանիություն. բանկերը կվերածվեն ֆինանսական սուպերմարկետների, որտեղ հնարավոր կլինի ձեռք բերել բանկային ապրանքներ, ապահովագրական ծառայություններ և շատ ավելին։
Թրենդ N1. Անվտանգություն
Նոր հնարավորությունները ծնում են նոր մարտահրավերներ, ասում է Մարկարյանցը։ Եթե նախկինում հնարավոր էր գործարք կատարել սեփական հաշիվներով և անձնագրով դիմել բանկի մասնաճյուղ, ապա այժմ դա կարելի է անել բջջային հեռախոսով։
Արհեստական ինտելեկտի և տվյալների վերլուծության վրա հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ, բանկերը նվազագույնի են հասցնում կասկածելի գործարքների ռիսկերը։ Բանկը վերլուծում է հաճախորդի սովորական պահվածքը, որ խանութներում և որքան հաճախ է գնումներ կատարում, որքան գումար է ծախսում, որ քաղաքում է գտնվում և այլն։ Եթե կասկածելի գործարք է տեղի ունենում, օրինակ՝ քարտը մեկ այլ քաղաքում է գործածվում կամ մեծ գումար է կանխիկացվում, ապա բանկը կարող է կասեցնել քարտով գործարքները:
Տվյալների վերլուծության համակարգերը ինքնուրույն են սովորում. որքան շատ է կուտակված տեղեկատվությունը, այնքան ավելի ճշգրիտ է աշխատում համակարգը:
Թրենդ N2. Կենսաչափական նույնականացում
Քարտերի գործածումը մեծապես պարզեցվել է կենսաչափական տեխնոլոգիաների՝ TouchID-ի և FaceID-ի հայտնվելով: Պաշտպանության լրացուցիչ տարր է նաև մատնահետքի կամ դեմքի պատկերի միջոցով գործողության հաստատումը։
Մակարյանցը կարծում է, որ մոտ ապագայում կենսաչափական նույնականացումը նոր մակարդակի կհասնի։ Օրինակ՝ մարմնի ջերմաստիճանի կամ գենետիկ կոդի ճանաչմամբ: Այսպիսով, հաքերների համար հաշիվների հասանելիությունն էլ ավելի դժվար կդառնա:
Թրենդ N3. Ձայնային օգնականներ
Շատ բանկեր ունեն ձայնային օգնականներ, և ոչ միայն: Դրանք նախատեսված են հեշտացնելու կյանքը: Ձայնային օգնականը կարող է ուղղություններ ստանալ, համացանցում գտնել հարցի պատասխանը, միացնել երաժշտությունը կամ ֆիլմը։
Բանկային բջջային հավելվածներում ձայնային օգնականներին կարելի է հարցնել բոլոր հաշիվների մնացորդի մասին, պարզել, թե երբ է ավարտվում ավանդը և արդյոք անհրաժեշտ է փոխել քարտը: Այս տեխնոլոգիան կշարունակի զարգանալ և դառնալ ավելի մատչելի: Ի վերջո մենք կկարողանանք ձայնային օգնականից խնդրել հավաքել տեղեկատվություն բոլոր կոմունալ վճարումների մասին և վճարել դրանք:
Թրենդ N4. Անձնական ֆինանսական խորհրդատուներ
Արհեստական ինտելեկտի և մեծ տվյալների վերլուծության վրա հիմնված տեխնոլոգիաները դառնում են ավելի խելացի։ Չաթ-բոթերն ու ձայնային օգնականներն արդեն կարող են պարզ ֆինանսական խորհրդատվություն տրամադրել, օրինակ՝ ներդրումային գործիքներ գնելը: Ռոբոտները տալիս են անհատական առաջարկներ և հատուկ առաջարկներ:
Բանկը կարող է անհատական վարկ առաջարկել շինանյութերի համար, եթե հասկանում է, որ հաճախորդը վերանորոգում է, քանի որ շինարարական խանութներում քարտով վճարումներ է կատարում: Այսպիսով, բանկը ձգտում է հաճախորդներին տրամադրել այն հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են այս պահին:
Դեռևս չկա լիարժեք ռոբոտ-ֆինանսական խորհրդատու, որը կարող է ամբողջությամբ փոխարինել մարդուն։ Մարկարյանցը կարծում է, որ դա տեղի չի ունենա՝ չնայած տեխնոլոգիաների ակտիվ զարգացմանը, քանի որ հաճախորդներն իրական մարդկանց հետ շփվելու կարիք ունեն։ Մարդն ամենաշատը հակված է վստահելու մեկ այլ անձի. գուցե անձնական խորհրդատվությունը դառնա սահմանափակ ծառայություն, բայց ամբողջությամբ չի անհետանա:
Մանրամասները՝ սկզբանղբյուր կայքում
Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին





