spot_imgspot_imgspot_img

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են Ռուսաստանից փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ-հաճախորդները ռուսաստանյան ՎՏԲ բանկի հաճախորդներից կկարողանան ակնթարթորեն ստանալ գումարներ ՀՀ դրամով իրենց հաշվին կամ քարտին՝ տրամադրելով ուղարկողին միայն բջջային հեռախոսահամար: Միջազգային փոխանցումները դեպի բարեկամ երկրներ հասանելի են ВТБ Онлайн հավելվածի սեփական ծառայությունում: Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ մեկնարկեց նոր ծառայությունը։

Փոխանցումն ուղարկվում է ֆիզիկական անձ ​​հաճախորդի՝ ՎՏԲ բանկում ռուսական ռուբլով բացված հաշվից: Ստացողի քարտին կամ հաշվին գումարը մուտքագրվում է անմիջապես ՀՀ դրամով: Փոխարկումն ազգային արժույթի հաշվարկվում է փոխանցումը կատարելու պահին և հաստատվում փոխանցման պահին ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող փոխարժեքով: Մինչև փոխանցման հաստատվելը, ուղարկողը նախապես տեսնում է վճարման արժույթով փոխանցվող գումարը, ինչպես նաև գանձվող միջնորդավճարի չափը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների համար չափազանց կարևոր է միջազգային փոխանցումների հասանելիությունը, քանի որ պատմականորեն երկրի մեծ թվով բնակիչներ ապրում և աշխատում են Ռուսաստանում, ովքեր սովոր են ակնթարթորեն միջոցներ փոխանցել իրենց մտերիմներին: ՎՏԲ-ի նոր ծառայությունը՝ գումարի փոխանցում բջջային համարով, զգալիորեն կհեշտացնի այս գործընթացը, ընդ որում, փոխանցման գումարն անմիջապես փոխարկվում է ՀՀ դրամի, ինչը շատ հարմար է»,- մեկնաբանեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի -Տնօրինության նախագահի տեղակալ Անդրեյ Պրոնինը։

Գործարքն իրականացնելու համար ռուսաստանյան ВТБ Онлайн հավելվածի օգտատիրոջն անհրժեշտ է անցնել «Платежи» բաժին, ընտրել «В валюте за рубеж и по РФ» գործարքը և երկիրը, այնուհետև՝ «По номеру телефона» տարբերակը: Ապա անհրաժեշտ է որպես ստացող բանկ ընտրել ՎՏԲ-Հայաստան Բանկը, մուտքագրել անհրաժեշտ տվյալները՝ ստացողի հեռախոսահամար և գումար, ինչպես նաև հաստատել միջնորդավճարի չափը և կատարել փոխանցումը: Միջոցներն ակնթարթորեն կմուտքագրվեն ստացողի հաշվին:

Փոխանցման օրական առավելագույն գումարը կազմում է 50 հազար ՌԴ ռուբլի, ամսական գումարը՝ 300 հազար ՌԴ ռուբլի: Միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը: Ծառայությունը հասանելի է ВТБ Онлайн հավելվածում Android սարքերի համար և Ինտերնետ բանկ համակարգում:

Ավելի վաղ ՎՏԲ-ն մեկնարկել էր բանկային տվյալների միջոցով դրամական փոխանցումներ ազգային արժույթով դեպի ասիական և հարևան երկրներ, այդ թվում՝ դեպի Հայաստան: Դրա համար ВТБ Онлайн հավելվածի օգտատերը պետք է նշի միայն ստացողի քարտի համարը և ԱԱՀ-ն` չծախսելով լրացուցիչ ժամանակ հաշվի ամբողջական տվյալները լրացնելու վրա:

Ֆինտեխ և բիզնես ոլորտի նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...