spot_imgspot_imgspot_img

Ցանկանո՞ւմ եք ավելի շատ վաստակել. նայեք կյանքին վարդագույն ակնոցներով

Հետազոտությունները ցույց են տվել, որ օպտիմիստները պեսիմիստներից ավելի հաճախ են  ֆինանսական իմաստուն որոշումներ կայացնում:

Հետևաբար, որպեսզի հարստանալ պետք է փոխել աշխարհայացքը:

Ըստ Marketwatch-ի դա այդքան էլ բարդ չէ:

Ամերիկյան Frost բանկի օնլայն հարցումից պարզ դարձավ, որ խոշոր գնման համար գումար են խնայում օպտիմիստների 90%-ը, իսկ  պեսիմիստների 70%-ը:

Մեծ կարողության տեր մարդիկ օպտիմիզն անվանում են ճիշտ ինքնագնահատում, երբ մարդը համոզված է, որ շնորհիվ իր ունակությունների միշտ կարող ճիշտ լուծումներ տալ ցանկացած խնդրի:

Մասնագետները պնդում են, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է փոխել իր շուրջը կատարվող ամեն ինչ, ուրոմն ինչո՞ւ չնայել կյանքին վարդագույն ակնոցներով:

Եթե ամեն դեպքում որոշեք այս միջոցով լավացնել ձեր ֆինանսական վիճակն, ապա օրեկան հինգ րոպե բոլոր հնարավոր տարբերակներից փորձեք պատկերացնել ձեր լավագույն տարբերակը և ձգտել  նմանվել ամենալավին:

Հոգեբանները պնդում են, որ այս վարժությունը միանգամից օպտիմիզմ կներշնչի:

Խորհուրդ է տրվում նաև ավելացնել շնորհակալ լինելու պրակտիկան և օրը սկսել այն մտքից, թե ում կամ ինչին պետք է շնորհակալ լինել. սա կօգնի դուրս մղել բացասականը:

Այնուամենայնիվ, եթե օրվա ընթացքում բացասական էմոցիաներ եք ունենում՝  խորը շունչ քաշեք և ընտրեք ձեզ համար այդ պահին երեք դրական բան:

Կարևոր չէ ինչ, կարևորը, որ այդ պահին դա ձեզ համար լինի դրական:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Mastercard-ը գործարկել է Wallet Pay-ը

Mastercard-ը ներկայացրել է Wallet Pay նոր լուծումների փաթեթը, որը նախատեսված է...

Nasdaq-ը ձեռք կբերի LeveL Markets-ը

Nasdaq-ը համաձայնության է եկել ձեռք բերել LeveL Markets թրեյդինգի այլընտրանքային համակարգը՝...

Anthropic-ը կնքել է $9 միլիարդի ամպային տեխնոլոգիաների գործարք Riot Platforms-ի հետ

Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ...