Ներկայացնում ենք հեռավար ուսուցման անվճար հավելվածներ նրանց համար, ովքեր հոգնել են տնային սպորտից, ֆիլմերից և հեռուստաշոուներից:
Udemy
Ավելի քան 130.000 դասընթացներ 2000 ոլորտից՝ վեբ, ֆինանսներ, բիզնեսի կառավարում և մարքեթինգ, դիզայն, օտար լեզուներ, երաժշտություն, լուսանկարչություն, վիդեո խմբագրում և նույնիսկ ֆիթնես:

MasterClass: Learn from the best
70+ համաշխարհային աստղերի, հանրահայտ մարդկանց և իրական մասնագետների կողմից վիդեո դասընթացներ:

TED Masterclass
Ներկայացվում են լավագույն TED ելույթների գաղտնիքները և տրվում են գործնական խորհուրդներ ՝ օգտագործելու հաղորդակցական տեխնիկա և հռետորական սկզբունքներ:

Encode և SoloLearn
Ծրագրավորման դասավանդման երկու հավելված` անվճար (նաև վճարովի) կոնտենտով:

Skillshare
25.000 առցանց դասընթաց ունեցող հանրաճանաչ հարթակ՝ լուսանկարչության, դիզայնի, անիմացիայի, ինչպես նաև վեբ, SMM, հաշվապահության և բիզնես ուղղություններով:

Brilliant
Brilliant-ը նման է Skillshare-ին, բայց տարբերվում է ավելի ինտերակտիվ մոտեցմամբ և թեմաների նեղ շրջանակով` մաթեմատիկա, ինֆորմատիկա և գիտություն:

Duolingo
Օտար լեզուներ սովորելու լավագույն ծրագիրը: Դասերը ստեղծված են խաղային ձևով: Duolingo-ի ամբողջ բովանդակությունն անվճար է:

Coursera
Coursera-ն առաջարկում է ավելի քան 2 հազար դասընթաց շատ ոլորտներում: Տրամադրվում է սերտիֆիկատ, նույնիսկ կարող եք անցնել բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրեր աշխարհի ավելի քան 140 համալսարաններում և ստանալ համապատասխան դիպլոմ:

Khan Academy
4-18 տարեկան երեխաների համար ավելի պարզ հարթակ` դպրոցական առարկաների դասերով:






