Amazon–ը փորձարկում է գնումների դիմաց վճարման նոր եղանակ, որը կկատարվի ընդամենը թափահարելով ձեռքը։
Նման վճարման տեխնոլոգիայի հարմարավետությունն այն է, որ պարտադիր չէ, որ հաճախորդը սկանավորի իր մատը։ 3D մոդելավորման սենսորն է որոշելու գնորդի ձեռքի ձևը և չափը:
Ապագայում Amazon Prime կարգավիճակ ունեցող հաճախորդները ևս կկարողանան օգտվել այս ծառայությունից: Սկզբում նրանց պետք կգա հանձնել ձեռքի բիոմետրիկ նմուշը և տրամադրել վարկային կամ դեբետային քարտի մանրամասները:
Այս տեխնոլոգիան թույլ է տալիս գործարքը մշակել 0,0003 վայրկյանում։ Ընկերությունը ստուգում է վճարման՝ «իմանալ ինչպես»՝ know how տարբերակը։
Ապագայում այս վճարային համակարգը կարող է ներդրվել ընկերությանը պատկանող սուպերմարկետում։





