1 inch Network-ը ստեղծել է Web 3 դեբետային քարտ՝ Baanx-ի հետ համագործակցելով և հիմնվելով վճարային հսկա` Mastercard-ի վրա, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
1 inch-ը թույլ կտա օգտվողներին օգտագործել իրենց կրիպտոարժույթը առցանց գնումների և ընդհանուր վճարումների համար, ինչպես նաև կանխիկ գումար հանել բանկոմատներից:
1 inch Card-ը թողարկվելու է ինչպես ֆիզիկական քարտի, այնպես էլ վիրտուալ քարտի տեսքով, օգտագործողներին ապահովելով ստանդարտ դեբետային քարտի բոլոր առավելությունները:





