IDBank-ը նոր քարտ է թողարկել

Նոր Idram Rocket Visa քարտը Idram-ի հետ համագործակցության արդյունքն է:
Rocket քարտը բոլորովին անվճար հնարավոր է պատվիրել առցանց IDBank-ի նոր Online Banking համակարգից (IDBanking․am), Idram-ի վեբ կայքից, Idram բջջային հավելվածից, ինչպես նաև IDBank-ի մասնաճյուղերից։

Քարտը կարող է ակնթարթորեն համալրվել Idram դրամապանակի հաշվից, IDBank-ի հաշիվներից, Idram դրամապանակին կցված ցանկացած քարտից, երկու ընկերությունների տերմինալներից և Բանկի մասնաճյուղերից՝ առանց որևէ միջնորդավճարի։

Քարտն ակտիվացնելուց հետո, դրա մնացորդն արտացոլվում է Idram հավելվածում, և դրամապանակով ցանկացած վճարում կատարելիս քարտը հնարավոր է ընտրել որպես վճարման միջոց։ Հաճախորդը իր ազատ գումարները կարող է փոխանցել Rocket-ի վրա և դրական մնացորդի վրա ստանալ տարեկան 4,5% տոկոսագումար։ Բացի այդ Rocket-ով ցանկացած անկանխիկ գնման դեպքում հաճախորդը ստանում է cashback, քարտը նաև անհպում վճարման հնարավորություն ունի։

Ամենաընթերցվածը

Հարցազրույցներ

Նմանատիպ նյութեր

Վրաստանի թվային վճարումների շուկան տարեվերջին կգերազանցի $1 միլիարդը

Վրացական ֆինտեխ շուկան պատրաստ է արագ աճի. STATISTA-ի տվյալներով՝ 2023 թվականի...

Apple-ն ամեն տարի $1 միլիարդ կներդնի հոլիվուդյան ֆիլմերում

Ամերիկյան Apple կորպորացիան մտադիր է տարեկան $1 միլիարդ ներդնել կինոթատրոնների համար...

ԱՄԷ ԿԲ-ն գործարկում է թվային դիրհամը

Առաջին փուլում կգործարկվի բլոկչեյն կամուրջ՝ CBDC-ում միջազգային վճարումները փորձարկելու և Հնդկաստանի...

ԱՄՆ-ում կրիպտոարժույթի յուրաքանչյուր 3-րդ օգտատիրոջը թալանել են

ԱՄՆ կրիպտոարժույթների սեփականատերերի մոտավորապես մեկ երրորդն ասել է, որ իրենք դարձել...