Brex-ը բիզնես վարկային քարտի ստարտափ է, որը ֆինանսավորման նոր փուլում հավաքելով 100 միլիոն դոլար, ընկերության կարողությունը հասցրել է 2.6 բիլիոն դոլարի։
Ի տարբերություն ավանդական բանկերի, որոնք վարկ են տրամադրում հիմնվելով վարկային պատմության վրա, Brex-ը երաշխավորում է վարկառուներին` հիմնվելով ընթացիկ տվյալների վրա։
Ստարտափներին վարկը տրամադրվում է հիմնվելով դրանց կորպորատիվ բանկային հաշիվներին գումարի չափի վրա։
Brex-ը փետրվարին պատրաստվում է թողարկել eCommerce-ի համար նախատեսված վարկային քարտ։
Այն առաջարկելու է 60 օր վճարման պայմաններ, առանց տոկոսի ֆինանսավորում և պարգևատրում, ինչը համապատասխանում է ոլորտի կարիքներին։
Brex-ը շուկայում գործում է 2 տարի: