Ֆրանսիական ստարտափը ցանկանում է դառնալ դեռահասների համար առաջին ինտերնետ բանկն աշխարհում:
Kard-ի տնօրեն՝ Սքոթ Գարդանը, կարծում է, որ բանկերը մոռանում են դեռահասների մասին և այս հարցին անհրաժեշտ էր լուծում տալ, որպեսզի նրանք այլևս ստիպված չլինեն իրենց ծախսերը մարելու համար քարտ խնդրել ծնողներից:
Kard-ը կտրամադրի երիտասարդներին առանձին բանկային հաշիվ՝ IBAN և դեբետային Mastercard:
Օնլայն բանկը հեշտ է օգտագործման համար, իսկ հաշիվը համալրվում է բանկային փոխանցման կամ մեկ այլ բանկի քարտի միջոցով:
Կա նաև ծախսերն ընկերների հետ կիսելու ծառայություն, որի համար կբացվի մեկ ընդհանուր հաշվեհամար: