spot_imgspot_imgspot_imgspot_img

Վասիլ Մամիկոնյանը կիսվել է իր փորձով

«Հեռանկարային է այն, ինչն անհրաժեշտ է մարդկանց, բայց չկա շուկայում» SFL- ի հաջողության բանաձևը:

-Խնդրում եմ, մի փոքր պատմեք Ձեր ընկերության և կատարած նախագծերի մասին։

-Մեր ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Առաջին երկու տարում հայկական տարբեր կազմակերպությունների համար ծրագրային ավտոմատացում էինք իրականացնում:

2008 թվականից ընդլայնեցինք մեր շուկան՝ աշխատելով եվրոպական տարբեր կազմակերպությունների հետ։ Այսպես, քիչ-քիչ մեր աշխատակիցների թիվն էլ ընդլայնվեց։

2009 թվականից սկսեցինք համագործակցել նաև բանկերի հետ: Առաջին բանկը «Ինեկոբանկն» էր, որի համար գործարկեցինք «Մոբայլ բանկինգ» և «Ապառիկը տեղում» ծառայությունները:

Հայաստանյան շուկայում մեր իրականացրած հայտնի նախագծերից է Rate.am-ը, իսկ եվրոպական նախագծերից կարելի է առանձնացնել հոլանդական շատ հայտնի Greetz-ը և Չիկագոյի մեր ստարտափը՝ TruePublic-ը:

-Ինչպե՞ս եք գնահատում ֆինտեխ ոլորտը Հայաստանում:

Ֆինտեխ ոլորտում հիմնական գործողությունները կատարում են բանկերը, չնայած վերջերս ակտիվություն է նկատվում նաև ֆինանսական և վարկային կազմակերպությունների կողմից։ Եթե նայենք ստարտափների տեսանկյունից, ապա ֆինտեխ ոլորտը Հայաստանում, ցավոք,  թերի է զարգացած:

Բանկերը հիմնականում միայնակ են փորձում լուծումներ գտնել, սակայն շատ դեպքերում միասնական լուծումներն ավելի մեծ արդյունքների կարող են հանգեցնել:

-Թվարկեք խնդրեմ, ձեր կողմից իրականացված ստարտափներից մի քանիսը։

-Մեր ընկերությունը Outsourcing ընկերություն է։ Աշխատում է տարբեր կազմակերպությունների ծրագրային լուծումների իրականացման ուղղությամբ։ Մեր կողմից իրականացված ամենամեծ նախագիծը, որը համակարգեց փոխարժույթի տատանման մասին տեղեկատվության տրամադրումը Rate.am-ն է:

Հոլանդիայում արված ստարտափներից կարելի է առանձնացնել նաև Qlim բջջային հավելվածը:

-Ըստ Ձեզ ո՞րոնք են ամենահաջողված ֆինտեխ նախագծերը Հայաստանում։

-Ֆինտեխ նախագծերից հաջողված կարող ենք համարել Telcell վճարային համակարգը, որը ժամանակին հաշվի առնելով Հայաստանի յուրահատկությունները՝ մուտք գործեց շուկա:

Հաջորդը՝ «Ապառիկը տեղում» նախագիծն է, ինչի արդյունքում ապառիկ ցանկացողները խնայեցին իրենց ժամանակը, բանկերն էլ՝ ունեցան ավելի շատ թվով այցելուներ։ Արդյունքում բանկերի միջև սկսվեց մրցակցություն, որոշ չափով նվազեցին նաև ապառիկ վճարումների տոկոսադրույքները:

-Ի՞նչն է Ձեզ հուշում, որ նոր նախագիծը հեռանկարային է։

-Ցանկացած նախագիծ սկսելուց առաջ պետք է հասկանալ այն օգտակար և անհրաժեշտ է, թե ոչ: Հնարավոր է, դուք օգտակար նախագիծ եք պլանավորել, բայց շուկայում չկա դրա անհրաժեշտությունը, ապա այն սկսելն անիմաստ է, իսկ եթե նախագիծը որևէ խնդիր կկարողանա լուծել, ապա հեռանկարային է:

-Ըստ Ձեզ ո՞րն է ֆինտեխի ամենահեռանկարային ուղղությունը։

-Ամենահեռանկարայինը այն է, ինչը պետք է մարդկանց, բայց չկա շուկայում: Պետք է հետևել անընդհատ զարգացող աշխարհին ու ներդնել նոր ծրագրեր։ Ֆինտեխում հեռանկարային է Բլոկչեյնը՝ տվյալների պահպանման տեխնոլոգիան, ինչը Հայաստանում շատ քիչ է կիրառվում։

-Ի՞նչն է խոչընդոտում Հայաստանում ֆինտեխի զարգացմանը։

-Ֆինտեխի զարգացման խոչընդոտները շատ են։ Դրա ապացույցը հայաստանյան ստարտափերի սակավությունն է։ Մեր երկրում մարդիկ ներդրումների հարցում պասիվ են:

Ֆինտեխի զարգացմանը խոչընդոտում են նաև մեր օրենսդրությունը, պահպանողականությունը, ներդրումներ կատարելու վախը:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ֆինտեխով զբաղվող սկսնակներին։

-Իրականում ստարտափ անելը շա՞տ դժվար է:

-Եթե ունեք ստարտափի գաղափար, պետք է ամեն ինչ անեք դրան հասնելու համար: Ժամանակի, գումարի և այլ շատ զոհողություններից հետո միայն կարելի է հասնել հաջողության: Առաջին խորհուրդն այն է, որ պետք հասկանալ անհրաժեշտ է այն, ինչն արվելու է։ Եթե օգտակար չի լինելու և որևէ խնդիր չի լուծելու, ապա չարժի նույնիսկ սկսել:

Անհրաժեշտության վերաբերյալ առաջին կարևոր կետը պարզելուց հետո՝ հաջորդն այն է, թե ով է աշխատելու թիմում: Թիմի անդամները պետք է լինեն նվիրված և հավատան այն ամենին, ինչն անում են:

Պետք է չվախենալ ձախողվելուց, ամեն անհաջողությունից հետո պետք է հասկանալ պահանջված որ կետերը չեն բավարարվել և շարունակել աշխատել նույն նվիրվածությամբ:

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Ozon մարկետփլեյսը հայկական շուկա մուտք կգործի աշնանը

Ռուսական Ozon մարկետփլեյսը հայկական շուկա մուտք կգործի այս տարվա աշնանը։ Come...

Binance-ի իրավիճակով պայմանավորված կրիպտո թրեյդերները օրական կորցրել են գրեթե $300 միլիոն

Binance կրիպտոարժույթի բորսայի հետ կապված խնդիրների պատճառով ամենաշատը տուժել են հենց...

Ozon-ը գործարկել է առցանց ամսագիր ձեռնարկատերերի համար

Ozon մարքեթփլեյսը գործարկել է «Бестселлер» առցանց ամսագիրը ձեռնարկատերերի համար: Պարբերականի բովանդակությունը...

Apple WWDC 2023. ի՞նչ նոր պրոդուկտներ է ներկայացրել ընկերությունը

Շնորհանդեսը տեղի է ունեցել՝ Կուպերտինոյում, որը հեռարձակվել է Youtube-ով։ Ընկերությունը ներկայացրել...